«ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱԽ

«ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱԽ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Նպատակներն են

Աջակցել ՏՏ ոլորտում բիզնեսի զարգացմանն ուղղված արդի, կենսունակ միկրո և մակրոմիջավայրերի ձևավորման գործաընթացին, այդ միջավայրի առանձին ենթակառուցվածքային միավորների զարգացմանն ու կայացմանը՝ որպես առաջնային նախապայման ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար:

Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1. Աջակցել ինովացիոն ենթակառուցվածքների՝ ինկուբատորների, տեխնոլոգիական և բիզնես կենտրոնների, լաբորատորիաների ստեղծմանը։

2. Աջակցել ՏՏ լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի մեծացմանը։

3. Աջակցել ոլորտի ձեռնարկություններին, հատկապես start up ընկերություններին։

4. Աջակցել գործընթացներին, որոնք կբերեն ֆինանսական ռեսուրսների հասանելիության (առաջատար վենչուրային ֆոնդերի ներգրավմանը, Հայաստանում նոր աքսելերատորների ստեղծմանը, հրեշտակ ներդրողների ցանցերի ձևավորմանը) և հարկային արտոնությունների (այդ թվում տեխնոլոգիական ներդրողների համար) սահմանմանը։

5. Աջակցել կարճաժամկետ՝ համաֆինանսավորման գաղափարի ֆինանսավորմանը, վերադարձելի հետազոտական (հետագայում ռոյալթիների ստացման հնարավորությամբ) գրանտերի ստացմանը, նոր աքսելերատորների նախաձեռնմանն ու ֆինանսավորմանը, ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրության առավելագույն ազատականացմանը։

6. Աջակցել և օգնել ընկերություններին մտավոր սեփականության իրավունքը հայաստանում գրանցելու և այդ իրավունքները արտերկրում պաշտպանելու գործընթացներին։

7. ՏՏԶԱ Խորհրդի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում, պատրաստում է փորձագիտական կարծիք ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման և այլ հարցերի վերաբերյալ։

8. Համագործակցում է ՏՏԶԱ Խորհրդի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ անմիջական կապ ունեցող այլ կառույցների հետ:

Հիմնական գործառույթներ՝

Նպաստել կարողությունների ընդլայնմանն ընկերություններում` ներկայացնելով վկայագրման և որակի երաշխավորման տարբեր մոդելներ, որոնք թույլ կտան ընկերություններին բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև կատարելագործել հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հմտությունները կառավարման և մասնագիտական այլ բնագավառներում:

Աշխատանքային խմբի ղեկավար՝          Մհեր Մարկոսյան               «Երևանի կապի միջոցների  ԳՀԻ»  փակ բաժնետիրական    ընկերության  խորհրդի  նախագահ

Աշխատանքային խմբի քարտուղար՝      Տիգրան Հարությունյան            ՏՏԶԱԽ քարտուղարություն

Translate »