«ԻՆՈՎԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱՅՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱԽ

«ԻՆՈՎԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱՅՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» ԱԽ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Նպատակներն են.

Աջակցել Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն ենթակառուցվածքների, այդ թվում արագագործ, անխափան, մատչելի և անվտանգ ինտերնետի հասանելիությանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և փոխշահավետ համագործակցության պայմանների ստեղծմանը, ինչպես նաև մարզային համաչափ զարգացման գաղափարների իրագործմանը:

Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1. Աջակցել ՀՀ ողջ տարածքում ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանը, այդ թվում (արագագործ, անխափան, մատչելի և անվտանգ ինտերենտ, լարային և անլար հեռախոսակապ, Smart IP հեռուստատեսություն):

2. Աջակցել մասնավոր և պետական կառավարման հատվածում նորարարական հաղորդակցական ենթակառուցվածքների կիրառմանն անցնելու, ինովացիոն լուծումների ներդրմանը։

3. Աջակցել ՀՀ-ում առավել պահպանողական ոլորտներում (տրանսպորտ, առևտուր, հասարակական սննդի սպասարկման ծառայություններ, հասարակական կառույցներ, վճարման համակարգեր և այլն) ինովացիոն, միջազգային լայն տարածում ստացած տեխնոլոգիաների ներդրմանը։

4. Աջակցել մարզային համաչափ զարգացման գաղափարների իրագործմանը։

5. Աջակցել մարզերում և հատկապես հեռավոր շրջաններում ՏՏ-ի հանդեպ հետաքրքրության և տեղեկատվական գրագիտության բարձրացմանը, գյուղական շրջաններում տեխնիկան հագեցվածության խնդիրների լուծմանը:

6. Աջակցել մարզերում կրթական հաստատությունների զարգացմանը։

7. Աջակցել մարզերում գործող և ստեղծվող ինովացիոն ընկերությունների համար արտոնությունների սահմանմանը, բիզնեսի կայացմանը նպաստող ենթակառուցվածքների ձևավորմանը։

8. Աջակցել մարզերում ըստ գերակայության գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ճյուղերում ՏՏ ինովացիաների ներդրմանը։

9. Աջակցել մարզերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին։

10. Հետևում է ՀՀ-ում ՏՀՏ վիճակին, ՏՀՏ ենթակառուցվածքներին և հեռահաղորդակցությանը ներկայացված պահանջներին, ՏՀՏ զարգացման միտումներին` առաջարկելով զարգացման կարճաժամկետ և հեռանկարային ծրագրեր։

11. Նպաստում է ՏՏ ենթակառուցվածքների և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը` բացահայտելով ոլորտին հուզող խնդիրները, առաջարկելով խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ։

12. Մշակում է ոլորտի հետ առնչվող ՏՏ ոլորտի և տնտեսության այլ ճյուղերի համատեղ զարգացման առաջարկներ։

13. ՏՏԶԱԽ-ի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում և պատրաստում է փորձագիտական կարծիք ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման իրավակարգավորման առանձին հարցերի վերաբերյալ։

14. Համագործակցում է ՏՏԶԱԽ-ի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ անմիջական կապ ունեցող այլ կառույցների հետ:

Հիմնական գործառույթներ՝

1. Հետևում է ՀՀ-ում ՏՀՏ վիճակին, ՏՀՏ ենթակառուցվածքներին և հեռահաղորդակցությանը ներկայացված պահանջներին, ՏՀՏ զարգացման միտումներին` առաջարկելով զարգացման կարճաժամկետ և հեռանկարային ծրագրեր,

2. Նպաստում է ՏՏ ենթակառուցվածքների և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը` բացահայտելով ոլորտին հուզող խնդիրները, առաջարկելով խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ,

3. Մշակում է ոլորտի հետ առնչվող ՏՏ ոլորտի և տնտեսության այլ ճյուղերի համատեղ զարգացման առաջարկներ,

4. Հետևել ՀՀ-ում Էլ-կառավարման ազգային ռազմավարության ձևավորման աշխատանքներին` առաջարկելով զարգացման կարճաժամկետ և հեռանկարային ծրագրեր,

5. Նպաստել Էլ-կառավարման օրենդրության և կանոնակարգման դաշտի զարգացմանը` բացահայտելով ոլորտին հուզող խնդիրները, առաջարկելով խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ,

6. Մշակել միջգերատեսչական/կառավարության գործունեություններին աջակցող կառուցվածքային բարեփոխումների, Էլ-կառավարման տեղեկատվական համակարգերի ձևավորման, առաջնահերթ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,

7. ՏՏԶԱԽ-ի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում և պատրաստում է փորձագիտական կարծիք Էլ-կառավարման առանձին հարցերի վերաբերյալ,

8. Համագործակցում է ՏՏԶԱԽ-ի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ` անմիջական կապ ունեցող այլ ոլորտների զարգացումն ապահովելու, զարգացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ,

9. ՏՏԶԱԽ-ի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում և պատրաստում է փորձագիտական կարծիք ՏՀՏ իրավակարգավորման առանձին հարցերի վերաբերյալ,

10. Համագործակցում է ՏՏԶԱԽ-ի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ` անմիջական կապ ունեցող այլ ոլորտների զարգացումն ապահովելու, զարգացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Աշխատանքային խմբի ղեկավար՝          Արմեն Բալդրյան               «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Աշխատանքային խմբի քարտուղար՝      Տիգրան Հարությունյան            ՏՏԶԱԽ քարտուղարություն

Translate »