«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԱԽ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Նպատակներն են

Աջակցել և նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրների լուծմանը, տեղական և օտարերկրյան ներդրողների համար ներդրումային գրավչության ու բարենպաստ բիզնես կլիմայի ձևավորմանը՝ այդ նպատակով առաջարկելով երկրի միջազգային ներկայացման, բրենդինգի և մարքետինգային լուծումներ, ընկերություններում կարողությունների ընդլայնմանը, ֆինանսական նոր միջոցների ներգրավմանը, արտաքին ուղղակի ներդրումների ներգրավմանը Հայաստան, նոր արտադրանքի հետազոտություններին և այլն:

Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1. Աջակցել օտարերկրյա ներդրողների համար գրավիչ և արտոնյալ պայմանների ստեղծման նախաձեռնություններին։

2. Աջակցել Հայաստանում բիզնեսի ներդրման համեմատական առավելությունների ձևավորմանը և պրոպագանդման մեխանիզմների մշակմանը։

3. Աջակցել առաջատար ընկերությունների (Google, Facebook, Microsoft, Intel, IBM, Samsung,...), հետազոտությունների և մշակումների կենտրոնների, այլ առաջատար հետազոտական կենտրոնների, ինչպես նաև ՏՏ հարակից ինովացիոն ոլորտների մասշտաբային զարգացման ծրագրերի ներգրավմանը:

4. Աջակցել ԱՏԳ-ների արդյունավետ գործառման ծրագրերի մշակմանը և համեմատական առավելությունների սահմանման գործընթացներին։

5. Աջակցել Հայաստանի վարկանիշի ձևավորմանն ու ներկայացմանը որպես տարածաշրջանային ՏՏ կենտրոն` կազմակերպելով և մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, կոնֆերանսների, թեմատիկ սեմինարների և այլ միջոցառումների, օգտագործելով արտաքին ռեսուրսները, այդ թվում Սփյուռքը, հայկական ՏՏ ոլորտը համաշխարհային շուկայում ներկայացնելու համար:

6. Աջակցել արտաքին ուղղակի ներդրումների ներգրավմանը Հայաստան` բարձրացնելով համաշխարհային հանրության իրազեկությունը հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ներդրումային համատեղ ծրագրեր նախաձեռնելով համաշխարհային ճանաչում ունեցող «բրենդերի» հետ:

7. Իրականացնել համաշխարհային տեխնոլոգիական շուկաներում տեխնոլոգիաների արդի միտումների բազմակողմանի վերլուծություն և դրանք համեմատելով երկրում առկա ռեսուրսների հետ, առաջ քաշել համատեղ նախաձեռնությունների իրագործման ծրագրեր, ինչպես նաև կապեր հաստատել տեխնոլոգիական խոշոր շուկաների, գործարար և գիտահետազոտական կազմակերպությունների հետ:

8. Ուսումնասիրել տեխնոլոգիական ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունները` ներգրավելով վենչյուրային կապիտալի ֆինանսավորման աղբյուրներ, ապահովելով ընկերության սեփական կապիտալում մասնակցություն, նեդրումներ ընկերության սկզբնական կապիտալում և անհատական նեդրումներ, ինչպես նաև ստեղծել ֆինանսական կառավարման համապատասխան մեխանիզմներ:

9. Սահմանել և իրականացնել միջոլորտային ինովացիոն համագործակցության նախաձեռնություններ` խրախուսելով դրանց արդյունավետությունը

10. ՏՏԶԱԽ-ի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում և պատրաստում է փորձագիտական կարծիք ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման ու այլ հարցերի վերաբերյալ։

11. Համագործակցում է ՏՏԶԱԽ-ի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ անմիջական կապ ունեցող այլ կառույցների հետ:

Հիմնական գործառույթներ՝

Ներդրումների և անդրազգային կոռպոռացիաների ներգրավման աշխատանքային խմբի նպատակները կիրականացվեն հետևյալ միջոցառումների և գործունեության ուղղությունների միջոցով`

1. Աջակցել Հայաստանի վարկանիշի ձևավորմանն ու ներկայացմանը` որպես տարածաշրջանային ՏՏ կենտրոն` կազմակերպելով և մասնակցելով տարբեր ցուցահանդեսներին, կոնֆերանսներին, թեմատիկ սեմինարներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև` օգտագործելով արտաքին ռեսուրսները հայկական ՏՏ ոլորտը համաշխարհային շուկայում ներկայացնելու համար:

2. Նպաստել կարողությունների ընդլայնմանը ընկերություններում` ներկայացնելով վկայագրման և որակի երաշխավորման տարբեր մոդելներ, որոնք թույլ կտան ընկերություններին բարձրացնել իրենց արդյունավետությունը, ինչպես նաև կատարելագործել հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հմտությունները կառավարման և մասնագիտական այլ բնագավառներում:

3. Աջակցել արտաքին ուղղակի ներդրումների ներգրավմանը Հայաստան` բարձրացնելով համաշխարհային հանրության իրազեկությունը հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ներդրումային համատեղ ծրագրեր նախաձեռնելով համաշխարհային ճանաչում ունեցող «բրենդերի» հետ:

4. Հետազոտել նոր արտադրանքներ և տեխնոլոգիաներ` կատարելով համաշխարհային տեխնոլոգիական շուկաներում տեխնոլոգիաների արդի միտումների բազմակողմանի վերլուծություն և դրանք համեմատելով երկրում առկա ռեսուրսների հետ` համատեղ նախաձեռնությունների ստեղծման նպատակով, ինչպես նաև կապեր հաստատելով տեխնոլոգիական խոշոր շուկաների, գործարար և գիտահետազոտական կազմակերպությունների հետ:

5. Ուսումնասիրել տեխնոլոգիական ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունները` ներգրավելով վենչյուրային կապիտալի ֆինանսավորման աղբյուրներ, ապահովելով ընկերության սեփական կապիտալում մասնակցություն, նեդրումներ ընկերության սկզբնական կապիտալում և անհատական նեդրումներ, ինչպես նաև ստեղծել ֆինանսական կառավարման համապատասխան մեխանիզմներ:

6. Սահմանել և իրականացնել միջոլորտային նախաձեռնություններ` օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներ այլ ոլորտներում գործող ընկերությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման նպատակով:

7. Ներդրումների և գործարար հնարավորությունների խթանման աշխատանքային խումբը սերտորեն կհամագործակցի այլ աշխատանքային խմբերի հետ` տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգելման նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավար՝          Վահան Շաքարյան        «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն

Աշխատանքային խմբի քարտուղար՝      Արմինե Սարգսյան            ՏՏԶԱԽ քարտուղարություն

Translate »