«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱԽ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Նպատակներն են.

Աջակցել`

• Համընդհանուր ռազմավարության և գործողությունների ծրագրի ստեղծմանը` ուղղված ՏՏ ոլորտի աճի տեմպերի արագացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, “Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության” իրագործմանը, ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը, վաճառքից ստացվող եկամտի աճին, գործարար ունակությունների ամրապնդմանը, գործարար միջավայրում օրենսդրական ոլորտի բարեփոխումներին, աշխատուժի և հմտությունների զարգացմանը:
• “Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության” արդիականացմանը և կիրառմանը Հայաստանում,
• Քաղաքականության իրականացման արդյունքների գնահատմանը և պարբերական մոնիտորինգին:

Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1. Վերհանել Հայաստանում այն հիմնական ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտություն ունեն հայրենական ՏՀՏ ընկերությունների ինովացիոն առավել մատչելի լուծումների ներդրմանը։ (մասնավորապես՝ ռազմական, առողջապահության, ապահովագրության, ճշգրիտ ճարտարագիտության, այլընտրանքային էներգետիկայի և այլն։ Ներդրումներ անելու համար առավել նպատակահարմար են այն նախաձեռնությունները, որտեղ նախատեսվում են պետության և/կամ տեղական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ներդրումներ կատարելու ծրագրեր):

2. Վերհանել Հայաստանի ՏՏ ոլորտի այն առավելագույն նիշաները, որոնց ունակ ենք հասնել և որոնք կլինեն մրցունակ համաշխարհային ինովացիոն զարգացումներում:

3. Գնահատել Հայաստանում ՏՏ ոլորտում առկա ինտելեկտուալ ռեսուրսի պոտենցիալը և առաջ քաշել այդ պոտենցիալի որակական ու քանակական աճի ապահովման լուծումներ:

4. Աջակցել համապատասխան կառույցներին հանրության տեղեկատվական գրագիտությունը բարձրացնելու գործում։

5. Աջակցել համապատասխան միջազգային և տեղական մասնագիտացված PR կառույցների կողմից Հայաստանի ՏՏ ոլորտը արտերկրում պատշաճ մակարդակով ներկայացնելուն, որը խթան կհանդիսանա արտերկրից ներդրումների ներգրավմանը։

6. Աջակցել սկսնակ ընկերություններին և/կամ հատկապես առաջնություն տալով այն ընկերություններին, որոնք ներկայացնում են լուծումներ արտադրանքի տեսքով (որտեղ արդյունքը ինովացիոն, պատրաստի, շոշափելի արդյունք է, և քննարկել հետագայում այդ ընկերությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու մեխանիզմները ապրանքների փորձնական արտադրության կազմակերպման ընթացքում)։

7. Աջակցել այն մտահղացումներին, որոնք կնպաստեն ՀՀ-ը ԵՏՄ-ում որպես ինովացիոն լուծումների առաջատար և ինովացիոն հանգույց կայանալու գործընթացին։

8. Վերհանել ՀՀ-ի դերը աշխարհում և հայկական ինովացիոն հիմնական ռազմավարական ուղղությունները։

9. Ստեղծել համակշռված ՏՀՏ ռազմավարական քարտեզ` ընդգծելով հիմնական ուղղությունները։

10. Սահմանել գնահատման չափանիշներ և գնահատել ՏՏ հիմնախնդիրներն ու նախաձեռնություններն ըստ այդ չափանիշների։

11. Տեսակավորել խնդիրները/գործունեությունները ըստ գնահատականների։

12. Գնահատել, մոնիտորինգի ենթարկել արդյունքները և անհրաժեշտության դեպքում վերանայել ռազմավարության գերակայությունները:

13. Տվյալ աշխատանքային խմբի կողմից նախաձեռնած քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքները, դրանցից բխող հանձնարարականները ներկայացնել ՏՏԶԱ Խորհուրդին:

Հիմնական գործառույթներ՝

1. Ստեղծել համակշռված ՏՀՏ ռազմավարական քարտեզ` ընդգծելով հիմնական ուղղությունները, ինչպիսիք են` Էլ-կառավարումը, Էլ-Հասարակությունը, ՏՏ ոլորտի զարգացումը, ՏՏ ներքին շուկայի զարգացումը,

2. Սահմանել գնահատման չափանիշներ և գնահատել ՏՏ հիմնախնդիրներն ու նախաձեռնությունները ըստ այդ չափանիշներրի,

3. Տեսակավորել խնդիրները/գործունեությունները ըստ գնահատականների (եթե գնահատականը բարձր է, ապա ցածր ցուցանիշները բարձր գերակայություն են ստանում),

4. Օտարերկրյա խորհրդատուների հետ նախաձեռնել բարձր գերակայություն ունեցող խնդիրների շուրջ ուսումնասիրություններ,

5. Օժանդակել Քլաստերային քաղաքակության իրականացմանը: Գնահատել, մոնիտորինգի ենթարկել արդյունքները և անհրաժեշտության դեպքում վերանայել քլաստերային ռազմավարության բովանդակությունը:

6. Ռազմավարական քաղաքականության աշխատանքային խմբի կողմից նախաձեռնած քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև քննարկումներից և ուսումնասիրություններից բխող հանձնարարականները ներկայացնել ՏՏԶԱ Խորհուրդին:

Աշխատանքային խմբի ղեկավար՝          Բագրատ ենգիբարյան          Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն

Աշխատանքային խմբի քարտուղար՝      Մհեր Մուրադյան            ՏՏԶԱԽ քարտուղարություն

Translate »