ՏՏԶԱ խորհրդի 1 նիստ – Հինգշաբթի, 26 Հուլիս 2001

Հինգշաբթի, 26 Հուլիս 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 26-ի որոշմամբ հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը, որի նախագահը ՀՀ վարչապետն է, տեղակալը՝ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, խորհրդի քարտուղարն է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ա.Գրիգորյանը: Խորհրդի կազմում, բացի ՀՀ կրթության և գիտության, տրանսպորտի և կապի նախարարների տեղակալներից ու «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենից, ընդգրկված են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, այդ թվում՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Գ.Չուքասզյանը, «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրեն Ն.Գորգուլասը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Կարապետյանը, «Սոլարեն» ՍՊԸ-ի տնօրեն Ս.Ադամյանը, «HPLA» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Հովհաննիսյանը, «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Մխիթարյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ Յու.Շուքուրյանը, «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ի.Մկրտումյանը, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հ.Ավոյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը:

Translate »