ՏՏԶԱ խորհրդի 19 նիստ – Երեքշաբթի, 18 Հուլիս 2006

Երեքշաբթի, 18 Հուլիս 2006

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են մեկամսյակի նախնական ծրագրով նախատեսված միջոցառումներին և դրանց անցկացման ժամանակացույցին: Նշվել է, որ ի լրումն ծրագրով նախատեսված ավելի քան մեկ տասնյակ միջոցառումների, որոնք կմեկնարկեն սեպտեմբերին, ավելացել է ևս երկու միջոցառում: Դրանք կիրականացվեն օգոստոսին. խոսքը աշակերտների և ուսանողների համար ՏՏ դպրոցի և մրցույթի կազմակերպման մասին է: Նշվել է, որ աշակերտների և ուսանողների համար ՏՏ դպրոցի և մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է բարձրացնել նրանց հետաքրքրությունը համակարգչային գիտության բնագավառի նկատմամբ, պարզել նրանց հմտությունն ու գիտելիքները ինֆորմատիկայի բնագավառում՝ Հայաստանը տարբեր միջազգային և տարածաշրջանային մրցույթներում ներկայացնելու համար, ինչպես նաև ՏՏ-ին և համակարգչային գիտությանը վերաբերող տեղեկատվություն տարածել երիտասարդության շրջանում: Մրցույթը, միաժամանակ, աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կընձեռի սովորելու, ցուցադրելու և էլ ավելի խորացնելու խնդիրների լուծման հմտությունները:

Նիստում քննարկվել են նաև ՏՏ մեկամսյակի միջոցառումների տեղեկատվական-գովազդային աշխատանքների իրականացման հետ կապված և կազմակերպչական հարցեր:

Translate »