ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ԱՏՏԿ)

aitc

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԱՏՏԿ) ստեղծվել է 2015թ․ ԼՂՀ կառավարության կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ։

Կենտրոնի առաքելությունն է նպաստել ու աջակցել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:

59549

 ԱՏՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ 

  • Կրթական ծրագրերի (վեբ տեխնոլոգիաներ, մոբայլ տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն) և մրցունակ աշխատուժի պատրաստում
  • Նորարարությունը խթանող բիզնես միջավայրի ձևավորում
  • Բիզնես ինկուբացիոն ծառայություններ և տեխնոլոգիական ձեռներեցության խթանում:

ԱՏՏԿ-ի հիմնական գործառույթներն են.

  • Արցախի համար գլոբալ և առևտրային պոտենցիալ ունեցող նորարարական գաղափարների բացահայտում
  • ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ համաշխարհային տեխնոլոգիաների փոխանցում դեպի Արցախ նոր համատեղ ձեռնարկությունների հիմնադրման նպատակով
  • Արցախի ձեռներեցների վերապատրաստում տեխնոլոգիական ոլորտներում միջազգային մակարդակի բիզնես ծավալելու համար
  • Տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների հիմնում հիմնական ոլորտների համար՝ ճարտարագիտություն, արտադրություն և այլն
  • Կապերի հաստատում միջազգային կապիտալի և գիտելիքի ցանցերի հետ
  • Բիզնեսում ներգրավվելու համաձայնությունների ձեռքբերում արտասահմանյան ընկերությունների և ԱՏԿ-ի անդամների միջև, որոնք ապագայում կարող են դառնալ միջազգային բիզնեսի և տեխնոլոգիաների փոխանակման պայմանագրեր
  • Տեխնոլոգիաների առևտրայնացման մեթոդաբանության և ձեռներեցության հմտությունների մասին գիտելիքների փոխանցում տեղական ձեռներեցներին ու գործընկերներին՝ տարածաշրջանում ծրագրի ավարտից հետո կայունություն ապահովելու նպատակով:

Այս նպատակներն իրենց հերթին կմեծացնեն Արցախում տեխնոլոգիական բիզնեսը զարգացնելու, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում մրցունակ լինելու և դեպի ԼՂՀ ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: ԱՏՏԿ-ն կհամագործակցի նաև Արցախում գործող համալսարանների հետ: Կենտրոնի հիմնումը հանդիսանում է Արցախում ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խթան՝ երկրում ապահովելով աշխատատեղեր, որոնք կսահմանափակեն բնակչության արտագաղթն ու կնվազեցնեն գործազրկությունը։

Հղում՝ ԱՏՏԿ

English version: AITC

Translate »