Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

GTC

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Gyumri-4
10708716_787165037989278_7096825337169625247_o

Ընդհանուր առմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը: Մարզում մասսայական զբաղվածություն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, տեղական արդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:
ԳՏԿ-ն նոր տեխնոլոգիաների կենտրոն է, որտեղ գաղափարները դառնում են իրականություն, իսկ հմտությունների զարգացումը և կրթությունը ստեղծում են մեծ վարպետություն և բարձր որակ:

  • 8000_b
  • 1798525_837595399610218_5662262701281542298_n
  • IMG_2524
  • 10425455_802108126492279_306662850363487894_n

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »