Գրանատուս Վենչուրս

Գրանատուս Վենչուրս

granatus-_logo

«Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որն ապահովում է ֆինանսավորում, խորհրդատվություն, ինչպես նաև կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ և խոստումնալից ընկերություններին:

Հիմնադրամը ստեղծվել է 2003 թ-ին երեք համահիմնադիրների՝ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի, Սինգապուրում վենչուրային հիմնադրամների ղեկավար, հայկական ծագումով վենչուրային ներդրող Պիեր Հեննեսի և վենչուրային ձեռնարկատեր Երվանդ Սարգսյանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ և այլ երկրների մասնավոր հատվածների կողմից կատարված ներդրումների աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտին:

Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունն է կատարել ներդրումներ տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում, որոնք արդյունավետ գործում են ինչպես առաջատար` ՏՀՏ (Ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ); ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա); մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում:

«Գրանատուս»-ը համագործակցում է հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի առանցքային խաղացողների հետ, ինչպիսիք են «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ»-ը (ՁԻՀ), «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն»-ը (ՄԻԿ), «UNIDO Cleantech Աքսելերատոր»-ը, HIVE «Հովնանյան հիմնադրամ»-ը՝ ստարտափ ընկերություններին աջակցելու և մենթորության հնարավորություններն ընդլայնելու համար։

«Գրանատուս»-ը ստեղծել է համագործակցության լայն ցանց համաշխարհային ինովացիոն կենտրոնների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի վենչուրային հիմնադրամների, բիզնես հրեշտակների, աքսելերատորների հետ` ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար: Այժմ «Գրանատուս»-ը Լոնդոնի Techstars աքսելերատոր գրասենյակում ունի իրեն հատկացված աշխատանքային տարածք:

Հղում՝ Գրանատուս Վենչուրս

Պաշտոնական կայք՝ www.granatusventures.com

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »