Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

img_0848

Թումոն արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում:  

Թումոյի առաջնորդները բարձրակարգ ու եռանդուն մասնագետներ են կենտրոնի ուսումնական ոլորտների ասպարեզում։ Թումոյի ուսանողները, զինված լինելով ավելի լայն աշխարհայացքով, առաջադեմ փորաձառությամբ ու աշխատանքային մրցունակ թղթապանակներով, նպաստում են իրենց ապագա կարիերայի զարգացմանը։ Նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը և միջոցներ տրամադրել իրենց լիարժեք ստեղծագործական ներուժը բացահայտելու համար: Կենտրոնը ձգտում է խանդավառություն առաջացնել հայ երիտասարդության շրջանում ու խրախուսում է նրանց, որ ստեղծեն նոր հնարավորություններ իրենց համար:

_mg_0577
photo_of_the_day_unix_30_06_2015

Կենտրոնը ցանկանում է օգնել պատանիներին՝ ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողություններ ունենալու համար: Նպատակն է կանխել Հայաստանի աշխատունակ զանգվածի կամ ապագա աշխատուժի պարտադրված արտագաղթը:

 Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է․ Թումո ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար: Սկսած 2011 թ.-ին մեր բացման օրից՝ Թումոն հազարավոր պատանիների տրամադրում է յուրօրինակ ուսումնական փորձառություն:

Թումոն Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների երեւակայության արդյունքն է: Սիմոնյան կրթական հիմնադրամը ամբողջությամբ հոգում է Թումո կենտրոնի կարիքները, միջոցներ տրամադրում վերջինիս ծրագրերի զարգացման, հարակից պլազայի եւ Թումանյանի այգու բարեկարգման համար:

  • 9_img_4683
  • 10_12_01_2016
  • img_1234
  • park_plaza_not_tilted
  • photo_of_the_day_01_09_2014
  • photo_of_the_day_12_09_2014
  • photo_of_the_day_30_06_2015
  • photos_of_the_day_23_10_2014
  • round 2_1103

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »