Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն

istc

Հայաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների տրամադրմանը: Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության և Երևանի պետական համալսարանի կողմից:

Կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:

 Գերազանցության կենտրոնի խնդիրն է հասցեագրել հետևյալ հիմնական մարտահրավերները՝

Արդիականացնել ՏՏ կրթական ծրագիրը ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երում,

Արդիականացնել ԵՊՀ լաբորատոր սարքավորումները,

Բարձրացնել դասախոսական կազմի որակավորումը,

Բարձրացնել Հայաստանում որակավորված ՏՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված աշխատանքային ուժը,  

Դարձնել Հայաստանը ՏՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտոում տարածաշրջանային գերազանցության կենտրոն:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը գտնվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, Կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում:  

Հղում՝ ISTC

Պաշտոնական կայք՝ www.istc.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »