Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա

mlab-logo

Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացնում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA), որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:

  • DSC_6662
  • DSC_6701
  • IMG_0006
  • IMG_0010
  • PB118086

Հայտարարված մրցույթում տարբեր երկրներ ներկայացնող 15 մասնակիցներից ՁԻՀ-ն ընտրվել է որպես ծրագրի իրականացնող գործակալություն: Նախադեպը չունեցող այս լաբորատորիան մի կենտրոն է, որտեղ տեղական և տարածաշրջանային ընկերությունների, տեխնիկական մասնագետների և փորձագետների համագործակցության արդյունքում մշակվում են տեղական շուկային և օգտագործողների պահանջներին համապատասխան մոբայլ աշխատածրագրեր:

mLab ECA ծրագիրը, հանդիսանալով Ֆինլանդիայի Կառավարության և «Նոկիա» ընկերության «Կայուն գործարար միջավայր գիտելիքահենք տնտեսությունում» համատեղ ծրագրի մասը, ֆինանսավորվում է infoDev կազմակերպության կողմից, որը Գլոբալ գործընկերության ծրագիր է Համաշխարհային Բանկի խմբում:


mLab-ը տարածաշրջանի մոբայլ բովանդակության և ծրագրերի ոլորտում գործող նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացման կարևորագույն հանգույցն է: Այն տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին:

 

mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ: Լաբորատորիայի ղեկավար անձնակազմը և մասնագետների թիմը համագործակցում են տարածաշրջանի մոբայլ լուծումների մշակմամբ զբաղվող մասնագետների հետ՝ աջակցելով նրանց իրենց ծրագրերի ստեղծման և գովազդման, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների, կրթական ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածում գործող առաջատար կազմակերպությունների հետ կապեր հաստատելու հարցերում: Լաբորատորիան շուտով կտրամադրի նաև նոր մոբայլ աշխատածրագրերի թեստավորման միջավայր:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »