Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL)

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL)

ANEL

ANEL –ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ.-ի սեպտեմբերի 2-ին և հանդիսանում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն:

ANEL-ը տեղակայված է ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ)-ի Երևանի կենտրոնական մասնաճյուղի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով:

ANEL ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:

ANEL-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:

_MG_3058
_MG_3109

  • _MG_3129
  • _MG_3155
  • _MG_3167 - Copy
  • _MG_3210 - Copy
  • _MG_3257
  • _MG_3260 - Copy
  • _MG_3263

ANEL-ը սպասարկում է Պոլիտեխնիկի վեց ֆակուլտետ: Այդ լաբորատորիաներում ուսանողները սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսիք են գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը:

Այն իրենից ներկայացնում է առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ: Ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների համակցությունը թույլ է տալիս ապահովել ուսանողների մասնակցությունը գիտական նախագծերի, որոնց զարգացումը հնարավոր է իրականացնել ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած ANEL-ի հիմքի վրա: Լաբորատորիաները հագեցված են արդի սարքավորումներով և ծրագրերով:

Այդ լաբորատորիաները նախատեսված են այնպես, որ ուսանողները կապ ունենան տեխնոլոգիաների հետ և փոխներգործեն իրական աշխարհի հետ՝ զարգացնելով ֆիզիկական ինտուիցիան և ըմբռնելով իրական սահմանափակումները:

Հղում՝ ANEL

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »