Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իր ժամանակակից ենթակառուցվածքով և ուսումնական ծրագրերի ու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բարձր արագագործությամբ սարքավորումներով նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի ՏՏ մասնագետների վերապատրաստման համար:

Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնի հիմնադրման սկիզբը դրվեց 2009թ. հունիսի 26-ին Փոխհամաձայնության հուշագրի ստորագրմամբ:

AIC_MENQ
AIC_MENQ

Կենտրոնը գործում է սկսած 2011 թվականի նոյեմբերի 7-ից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

ՏՀՏ ոլորտի դասընթացների կազմակերպում

Աշխատանքային ընդհանուր հմտությունների և գործարար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացում

Դասախոսների վերապատրաստում

Փոխանակման ծրագրեր

Համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանում

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացները նախատեսված են տարբեր մասնագիտացմամբ ուսանողների համար, ովքեր ձգտում են աշխատանքային լուրջ գործունեություն ծավալել ՏՀՏ ոլորտում: Դասընթացների նպատակն է ուսանողներին տալ ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու համապատասխան գիտելիքներ և պատրաստել նրանց արագ զարգացող ՏՀՏ ոլորտի պահանջները լավագույնս բավարարելու համար: Դասընթացների ուսումնական ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով առաջատար հաշվողական համակարգերի բնագավառի նոր զարգացումները,  ինչպես նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտին անհրաժեշտ այժմյան և ապագա կադրային պահանջները: Դասընթացները կազմակերպվում հետևյալ ուղղություններով.

Դասընթացները կազմակերպվում հետևյալ ուղղություններով.

Java Ծրագրավորում

Web Ծրագրավորում

Linux օպերացիոն համակարգեր

Տվյալների Բազաների Կառավարման Համակարգեր

Ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն

Մոբայլ ծրագրավորում (Android, iOS)

Գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop, 3DsMax: Գրաֆիկա և Անիմացիա)

Նախագծերի կառավարում և MS Project 2010

Մարքեթինգ և վաճառք

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնն իրականացնում է արդի պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ իր ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիայում, որը տրամադրում է բազմակողմանի հետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման բոլոր գործիքները, այդ թվում՝ բարձր արագագործությամբ հաշվողական համակարգեր (HPC): Կենտրոնն խթանում է համագործակցային միջավայրի ստեղծմանը գիտահետազոտական աշխատանքների կատարման համար այնպիսի առաջատար ոլորտներում, ինչպիսիք են բիոինֆորմատիկան, տելեբժշկությունը, ներկառուցված ծրագրային ապահովումը, բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերը և այլն:

Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է նաև Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցի թեստավորման կենտրոն՝ առաջարկելով ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, Microsoft, VMware և այլն) հավատարմագրման թեստավորում:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »