Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

logo_text

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

Կառույցի գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ կառավարության ծրագրերի իրականացում, մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին: Հիմնադրամը մատուցում է բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի կառավարությանը, տեղական և վերազգային տեխնոլոգիական ընկերություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին, ծառայում է որպես հաղորդակցման խաչմերուկ ոլորտում գործող բոլոր կառույցների, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար, համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի՝ ՏՀՏ գերազանցության հասնելու համար:

ՁԻՀ-ի նպատակներն են.

  • ստեղծել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ ենթակառուցվածք՝ խթանելու տեխնոլոգիաների կատարելագործումը և անցումը գիտելիքահենք տնտեսության,
  • իրականացնել ծրագրեր համակարգիչների համատարած օգտագործման մակարդակը բարձրացնելու և էլեկտրոնային հասարակություն ձևավորելու նպատակով,
  • մշակել նոր ճանապարհներ օտարերկրյա ուղղակի ներդրումները դեպի Հայաստան ուղղելու նպատակով,
  • հաստատել կապեր հիմնական տեխնոլոգիական շուկաների գործարար և հետազոտական ոլորտների համայնքների հետ,
  • աջակցել հայկական ձեռնարկություններին՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը համաշխարհային շուկաներում,
  • հաղորդակից դարձնել տեղական ընկերություններին միջազգային լավագույն փորձին և գիտելիքին,
  • զարգացնել հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունները, նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,
  • աջակցել սկսնակ ընկերությունների ստեղծմանը և նրանց հետագա զարգացմանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »