Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

vtc-logo

ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 13-ի N 227-Ա որոշման համաձայն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) ստանձնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) գլխավոր օպերատորի պարտականությունները: ՎՏԿ-ի մասնաշենքերը պատրաստ կլինեն 2016 թվականին:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: Ընդհանուր առմամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը:

Հղում՝ ՎՏԿ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »