ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԳԻՏԵԼԻՔ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գիտելիք» համալսարանը համանուն հիմնադրամի կողմից ստեղծված բուհական և հետբուհական կրթություն ապահովող ուսումնական հաստատություն է: Համալսարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2004 թ. հոկտեմբերի 4-ին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2004թ. մարտի 22-ին, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նույն թվականի հունիս ամսին համալսարանին արտոնել է բակալավրի, դեկտեմբերին՝ մագիստրոսի որակավորման աստիճաններով:
2012թ. մայիսի 4-ից գործում է համաձայնագիր «Գիտելիք» համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջև` հաստատված ՀՀ ԿԳ նախարարության կողմից /համաձայնագիր թիվ 01/06.2/4437-12, 04.05.2012թ./:
Նշված համաձայնագրի շրջանակներում կազմակերպվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, որի արդյունքում «Գիտելիք»-ի ուսանողներին հնարավորություն է տրվում իրենց ցանկությամբ ուսումը շարունակել «Հայբուսակում» և հակառակը, իսկ շրջանավարտներին` օրենքով սահմանված կարգով,համապատասխան ավարտական քննությունները հանձնել և ստանալ պետական դիպլոմ:

Առավել մանրմասն՝ Համալսարանի մասին

ՏՏ ոլորտում համալսարանում գործում են երկու ֆակուլտետներ՝

 

  • Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի (տեղեկաբանություն) ֆակուլտետ

Առավել մանրմասն՝ Ֆակուլտետներ

 

img_9147-d0bad0bed0bfd0b8d18f

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »