ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996 թ.-ին: 2002 թ.-ի մարտի13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր և համալսարանին տրված է պետական նմուշի դիպլոմ շնորհելու լիազորություն: 2005 թ. համալսարանը անցում կատարեց ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS) և նախաձեռնեց ուսանողների և աշխատակազմի փոխանակման մի շարք ծրագրեր: Համալսարանը տրամադրում է կրթական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում:

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) բարձրագույն կրթական հաստատություն է, որը հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը. հավատարիմ մնում հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին, բայց նաև մատուցում արդի հասարակության պահանջներին համապատասխան կրթություն, արժևորում ինչպես երիտասարդ մասնագետների գործնական հմտություններն ու գիտական ներուժը, այնպես էլ փորձառու մասնագետների ակադեմիականությունը:

Առավել մանրամասն՝ Եվրասիա միջազգային համալսարան

2819_Logo

Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտություն 

«Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ուսանողներին ապահովել ժամանակակից մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով: Դրանց հասնելու համար ամբիոնի արհեստավարժ դասախոսները դասավանդում են այնպիսի մասնագիտական առարկաներ, որոնք այսօր լուրջ փորձություն են անցել միջազգային կրթօջախներում: Մասնագիտական դասընթացները վարում են եվրոպական համալսարաններից հրավիրված մասնագետներն ու հանրապետության բիզնես ոլորտի հանրահայտ ներկայացուցիչները:
«Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության շրջանակներում ուսուցումն իրականացվում է hետևյալ երեք մասնագիտացումներով՝
1. Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորում
2. Բիզնեսի արդյունավետության կառավարում
3. Տնտեսության կիրառական տեխնոլոգիաներ

Մասնագիտության ծրագրի շրջանակներում ուսանողները գործնական միջավայրում ուսումնառություն են ստանալու տեղեկատվական ծրագրերի մշակման, դրանց կիրառման, բավական խորությամբ տիրապետելու են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրույթներին, դրանց զարգացման միտումներին, գործնական միջավայրում` բիզնես կենտրոնում տեղեկանալու են մոդելների մշակմանը, ստացված տվյալների արդյունքների վերլուծությանը իրականացնելու են ծրագրավորման գործառույթներ, ինչպես նաև տիրապետելու են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սկզբունքներին:
Ամբիոնում դասավանդում են այդ ոլորտում հայտնի մասնագետներ, որոնք արձանագրել են լուրջ ձեռքբերումներ և հաջողություններ: Ուսանողները սկսած երրորդ կուրսից պարտադիր կերպով անցնում են նաև պրակտիկա ՏՏ կազմակերպություններում:
Այս մասնագիտության գծով դիմորդների որակական կազմը բարելավելու նպատակով հենակետային վարժարանի բոլոր դասարաններում գործում է նախամասնագիտական հոսք:

Առավել մանրամասն՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »