ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի «Գլաձոր» համալսարանը (մինչև 2006 թվականը` «Գլաձոր» կառավարման համալսարան) հիմնադրվել է 1990 թվականին` վերականգնելով և շարունակելով միջնադարյան համալսարանի` Գլաձորի  ավանդույթները: Գործունեության 25 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը հետևողականորեն և հաստատակամորեն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց: 2000 թվականից «Գլաձոր»-ը գործում է նորակառույց հարմարավետ շենքում:Համալսարանը, 2001թ. հուլիսի 25-ին, հավատարմագրվել է Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: 2015 թվականին եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան «Գլաձոր»-ը հավատարմագրվել է 4 տարի ժամանակով: 2006-2007 ուսումնական տարվանից Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Երևանի «Գլաձոր» համալսարանում 2007-2011թթ. գործել է Կրթական բարեփոխումների, իսկ 2012 թ-ից՝ Որակի ապահովման կենտրոնը:

education

Համալսարանը կադրեր է պատրաստում Իրավագիտություն, Ֆինանսներ, Համաշխարհային տնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Կառավարում (մենեջմենթ), Միջազգային հարաբերություններ, Լրագրություն, Հայոց լեզու և գրականություն, Օտար լեզու և գրականություն, Թարգմանչական գործ, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա մասնագիտությունների գծով:

Առավել մանրամասն՝  Պատմություն

  • Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Առավել մանրամասն՝ Կայքի համապատասխան էջը գտնվում է փոփոխությունների փուլում

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »