ԵՐԵՎԱՆԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

1996 թվականին հանրապետության մասնագիտական կրթության բնագավառում կրթության կազմակերպման ապակենտրոնացման նոր համակարգի ներդրման պայմաններում հիմնադրվեց և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության թույլտվություն ստացավ Հյուսիսային համալսարանը` իր առջև նպատակ դնելով ապահովել գիտականության, օրինապաշտության, մարդասիրության, հայրենասիրության և արդարացիության սկզբունքները: 

2006 թ. ոչ պետական բուհական համակարգում ունենալով 10-ամյա գործունեության փորձ` համալսարանը թևակոխեց որակական զարգացման նոր փուլ, որի շրջանակներում համալսարանի կողմից ձեռնարկված և իրականացված ծրագրային միջոցառումները մեծապես պայմանավորված էին Բոլոնիայի գործընթացի շրջանակներում, մասնավորապես, ECTS համակարգի ներդրման հետ կապված, հանրապետության կրթական համակարգի առջև ծառացած խնդիրներով և առաջադրված նախապայմաններով: Վերոնշյալի շրջանակներում 2006-2008թթ. համալսարանում մշակվեցին և ներդրվեցին ուսումնական գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, որոնցով կանոնակարգվեց Հյուսիսային համալսարանի ուսումնական գործընթացի

կրեդիտային համակարգով կազմակերպումը, սահմանվեց ուսումնական գործընթացում  կրեդիտային համակարգի  ներդրման և կիրարկման ընթացքում համալսարանի կառավարման օղակների ու պաշտոնատար անձանց լիազորությունները և պարտականությունները, ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրման և իրականացման ընթացքում համալսարանի  ուսանողների պարտականություններն ու իրավունքները:

Առավել մանրամասն՝ Համալսարանի մասին

hyusisayin

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մասնագիտության որակավորումները`

  • ճարտարագիտության բակալավր
  • ճարտարագիտության մագիստրոս

Մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝

  • ինֆորմացիայի մշակման համակարգերը
  • արտադրական ձեռնարկությունների կենսական ցիկլի ապահովման ինֆորմացիոն համակարգերը
  • հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը /ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակարգեր/
  • վերոհիշյալ համակարգերի մաթեմատիկական, ինֆորմացիոն, տեխնիկական, ծրագրային ապահովումը։

Մասնագիտական գործունեության տեսակներն են՝

  • նախագծային
  • արտադրական-տեխնոլոգիական
  • գիտահետազոտական
  • կազմակերպական-կառավարչական
  • շահագործողական:

Բուհն ավարտելուց անմիջապես հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել պետական, բաժնետիրական և այլ կազմակերպություններում, բանկային և ֆինանսական կառույցներում, գիտահետազոտական և նախագծային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝

  • ճարտարագետ
  • ճարտարագետ-ծրագրավորող
  • ճարտարագետ-էլեկտրոնիկ
  • կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ
  • միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ճարտարագետ և այլն:

Առավել մանրամասն՝ Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »