ԵՐԵՎԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 207-ը պրոֆեսորներ են, 581-ը` դոցենտներ, 375-ը` ասիստենտներ, 453-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 15 ակադեմիկոսներ և 19 թղթակից անդամներ: 

905GMuLsXlZVvgrrdlgGEVrk7P

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:
2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Առավել մանրամասն՝ ԵՊՀ 

Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուղղությամբ ֆունդամենտալ հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև բարձրակարգ ծրագրավորող կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի առաջատար ուսումնական և գիտական կենտրոնն է: Ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թ. (անվանվել է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ) Հաշվողական մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա, որը բացվել էր 1957 թ. ԵՊՀ Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Ֆակուլտետի կայացման, գիտական ուղղությունների որոշման ու ֆակուլտետի համար կադրերի պատրաստման գործում վճռորոշ դեր են խաղացել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ա. Ա. Լյապունովը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս. Ն. Մերգելյանը, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Յու. Ի. Ժուռավլյովը: Նորաստեղծ ֆակուլտետի երեք ամբիոններից մեկի` Թվային անալիզի ամբիոնի առաջին վարիչը հենց Ս. Ն. Մերգելյանն էր:

Այժմ ԻԿՄ ֆակուլտետն ունի երեք ամբիոն` Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոն, Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն:

Առավել մանրամասն՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Բակալավրիատ
Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում

Մագիստրատուրա
Ալիքային պրոցեսների տեսության և տիեզերքի ֆիզիկա, ԳԲՀ ռադիոֆիզիկա և հեռահաղորդակցություն, Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում, Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում

Առավել մանրամասն՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Բակալավրիատ

Մաթեմատիկա, Մեխանիկա, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Դիֆերենցիալ հավասարումներ, Ֆունկցիաների տեսություն, Կիրառական հանրահաշիվ և երկրաչափություն, Օպտիմիզացիայիմեթոդներ, Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, Ռիսկերի կառավարում, Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, Շարժման ղեկավարում և կայունություն

Առավել մանրամասն՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »