Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կազմավորվել է 2012 թվականին՝ Ֆիզիկատեխնոլոգիական ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների միավորման արդյունքում: Ֆակուլտետը պատրաստում է ուսուցիչներ ֆիզիկա, մաթեմատիկա, բնագիտություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությունների գծով: Ֆակուլտետում գործում է լրացուցիչ մասնագիտությունների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում բակալավրիատում սովորող ուսանողներին զուգահեռաբար ստանալ լրացուցիչ մասնագիտություն։ Ֆակուլտետի ամբիոնների կազմում գործում Է ուսումնական  9  լաբորատորիա և արհեստանոց, որոնց նյութատեխնիկական հագեցվածությունը պարբերաբար արդիականացվում է՝ գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց: Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) հետ; Օպտիկա մասնագիտացում ընտրած մագիստրանտները հետազոտական պրակտիկան անց են կացնում ՖՀԻ-ի գիտական լաբորատորիաներում, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մի մասն իրենց ավարտական աշխատանքներն ու թեզերը պատրաստում են ՖՀԻ-ի առաջատար գիտնականների ղեկավարությամբ։ 
2011թվականից համալսարանում գործում է քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի գիտաուսումնական լաբորատորիան, որի հիման վրա 2011թ-ին ՖՀԻ-ի հետ համատեղ ստեղծվել է ոչ գծային օպտիկական, ֆոտոնիկական և լազերային նյութերի գիտական լաբորատորիան։ Ֆակուլտետի նախաձեռնությամբ ՀՊՄՀ-ը համագործակցության պայմանագրեր է կնքել նաև ՀՀ ԳԱԱ-ի Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ։ Ֆակուլտետում հետևողականորեն իրականացվում է ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրումը. արդեն գործում է համակարգչային լսարան-պորտալը, որտեղ ուսանողները և աշխատակիցները կարող են անվճար օգտվել ութսուն հազար անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից: Մասնագիտական առարկաների մի մասը դասավանդվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ (ինչն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և դասավանդման որակը), իրականացվում է ուսումնական լաբորատորիաների վերազինում, լաբորատոր աշխատանքների արդիականացում և այլն։ Ֆակուլտետում գործում է ուսումնական աստղադիտարանը, ուր պարբերաբար այցելում են տարբեր դպրոցների աշակերտները, ինչը նպաստում է բուհի և դպրոցի կապի ամրապնդմանը: Նոր ուսումնական ծրագրերի և տեխնիկական միջոցների արդիականացման և ներդրման շնորհիվ փորձ է արվում ապահովել որակական առաջընթաց:

mankavarjakan

Նոր ուսումնական ծրագրերի և տեխնիկական միջոցների արդիականացման և ներդրման շնորհիվ փորձ է արվում ապահովել որակական առաջընթաց:

Ֆակուլտետում ուսանողների անմիջական մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ, գրական, երաժշտական ցերեկույթներ, պատմական և ռազմահայրենասիրական թեմաներով գիտահանրամատչելի դասախոսություններ։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները՝

Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն
Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոն
Տեխնոլոգիական կրթության ամբիոն
Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության ամբիոն
Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոն

Առավել մանրամասն՝ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »