ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարանի ընտրությունը դժվար որոշում է, քանզի ճիշտ ընտրությունը լավագույն ներդրումն ու ամուր հիմքն է ապագայի համար: Ի՞նչ կարող է Ձեզ առաջարկել Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)`

ամերիկյան ոճի կրթություն Հայաստանում. ապահով միջավայր, որտեղ ամեն տեսակ մշակույթը ողջունելի է, խրախուսելի և գնահատելի, բազմակողմանի զարգացնող և մարտահրավեր նետող ԱՄՆ հավատարմագրված բարձրագույն ուսումնական ծրագրեր:

2013թ.-ից Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջարկում է բակալավրի կոչում շնորհող հետևյալ երեք ծրագրերը`

Գործարար կառավարում (մասնագիտական ուղղություններ` Հաշվապահություն, Շուկայագիտություն, Տնտեսագիտություն, ընդհանուր գործարար կառավարում),
Հաշվողական գիտություններ (մասնագիտական ուղղություններ` Մաթեմատիկական մոդելավորում, Համակարգչի գիտություն, ընդհանուր հաշվողական գիտություններ),
Անգլերեն և հաղորդակցություն (մասնագիտական ուղղություններ`Հասարակության հետ կապեր, Գրավոր խոսք և թարգմանչություն, ընդհանուր անգլերեն և հաղորդակցություն):
Այս ծրագրերի միջոցով Հայաստանի ամերիկյան համալսարանը տրամադրում է խորը գիտելիքներ լավագույն կարիերայի նախապատրաստման և հետագա ուսուցման համար, ինչպես նաև տալիս է ընդհանուր զարգացվածություն և հմտություններ ողջ կյանքի համար: Արտասահմանից ժամանած դասախոսական կազմն իր հետ լսարան է բերում իր բազմամյա փորձը, իսկ միջազգային ուսանողները համալրում են ուսանողական բազմամշակութային կազմը: Ժամանակակից հարմարավետ պայմանները` ներառյալ Փարամազ Ավետիսյանի շենքը, վերջերս վերանորոգված Փափազյան գրադարանը էլ ավելի հաճելի և ապահով են դարձնում ուսումը Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Ընդունելությունը ՀԱՀ-ում իրականացվում է առանց հաշվի առնելու ուսանողի ֆինանսական կարիքները` հիմնվելով միայն գիտելիքի վրա: Ըստ ՀԱՀ-ի որդեգրած քաղաքականության` համալսարան ընդունված Հայաստանի ոչ մի քաղաքացի ֆինանսական խնդիրների պատճառով չի զրկվի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունից: Այս նպատակով ՀԱՀ-ն առաջարկում է ֆինանսական օժանդակության և կրթաթոշակների մի շարք հնարավորություններ թե՛ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և թե՛ Հայաստանում երկարաժամկետ կացության կարգավիճակ ունեցող ուսանողների համար: Միջազգային ուսանողներին համալսարանն առաջարկում է կրթաթոշակներ:

Առավել մանրամասն՝ Ամերիկյան համալսարան

American_University_of_Armenia

Այս նպատակով ՀԱՀ-ն առաջարկում է ֆինանսական օժանդակության և կրթաթոշակների մի շարք հնարավորություններ թե՛ Հայաստանի քաղաքացի հանդիսացող և թե՛ Հայաստանում երկարաժամկետ կացության կարգավիճակ ունեցող ուսանողների համար: Միջազգային ուսանողներին համալսարանն առաջարկում է կրթաթոշակներ:

Համալսարանի պատմություն

Առավել մանրամասն՝ aua.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »