ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից: այաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից, երբ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտական, ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի, ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետների բազայի վրա կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ: Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններում դասախոսում են տասնյակ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ: Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող:

402

Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող:

Առավել մանրամասն՝ Պատմություն

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը ստեղծվել է 1975 թվականին` ԵրԺՏԻ-ի կազմում: 1991 թվականին վերանվանվել է Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետ, 2004 թվականից` Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, իսկ 2007 թվականից վերանվանվել է Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ: Ֆակուլտետում ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2 տարի:

Առավել մանրամասն՝ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »