ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայասատանում Ֆրանսիական Ինժեներական Ինստիտուտը նորաստեղծ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է հայ-ֆրանսիական կրթական համագործակցության հիման վրա: Իսկ այս համագործակցությունը  Հայաստանում լավ ավանդույթներ և ամուր հիմքեր ունի: Ինստիտուտը համագործակցում է ֆրանսիական մի շարք բարձրագույն ինժեներական դպրոցների հետ, իսկ դուք գիտեք, որ ինժեներության ոլորտում ֆրանսիական փորձը համարվում է առաջատար ամբողջ աշխարհում:  Ինստիտուտում գործում են 5 ֆակուլտետներ:

Առավել մանրամասն՝ Համալսարանի մասին

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտի բակալավրի աստիճանի ծրագիրը միավորում է  տեղեկատվական տեխնոլոգիանների դասընթացները բիզնեսի կառավարման դասընթացների հետ: Ուսանողներն ուսումնասիրում են հիմնական կառավարման հասկացությունները, հաշվապահական հաշվառման սկզբունքները, բիզնեսի տեսությունները` միաժամանակ ուսումնասիրելով հիմնական համակարգչային կառավարման համակարգերը:

1085463_10201317627844000_1914247845_n

Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի կրթական ծրագիրը հաճախ ներառում է տվյալների բազայի նախագծում, ներդրման շղթայի նախագծում, նոր տեխնոլոգիանների զարգացում: Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսանողները պետք է ուսումնասիրեն տվյալների բազայի կառավարման  հեռահաղորդակցության և տեղեկատվական համակարգերի  թեմաներն ու խնդիրները: Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի կրթական ծրագրի ուսունողները  սովորում են համակարգել նախագծեր և օգտագործել բիզնես տեխնոլոգիաներ:

Տեղեկատվական համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսանողները պետք է հանձնեն հետազոտական նախագիծ և ավարտական աշխատանք:

Առավել մանրամասն՝ ՏՏ ֆակուլտետ

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »