ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: Համալսարանը ՌԴ և ՀՀ համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի ՌԴ և ՀՀ պետական բուհի կարգավիճակ: ՌԴ կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին (արտոնագրի համար` 24Գ-1083, արտոնագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2009 թվականը) և 2004 թվականի օգոստոսի 5-ին (արտոնագրի համար` A-161073), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին (արտոնագրի համար` 264):

2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից (պետական հավատարմագրման մասին ՎN 000434 վկայական): 2010 թ. համալսարանը ստացել է նոր արտոնագիր(19.01.2010թ.) և հավատարմագիր (25.05.2010թ.): 2011 թ. ՀՌՀ-ն ստացել է անժամկետ արտոնագիր:
Առավել մանրամասն՝ Պատմություն
ՀՌՀ ՆԱԽԱԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա
Տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաներ և կապի համակարգեր
Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա
Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
Համակարգային ծրագրավորում
Մաթեմատիկական մոդելավորում
Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում
Մաթեմատիկական ֆիզիկա
Տնտեսական գործունեության մաթեմատիկական և տեղեկատվական ապահովում
Մաթեմատիկական կիբերնետիկա
Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա
Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և կապի համակարգեր
Ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ
ՀՌՀ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
Կիսահաղորդիչների ֆիզիկա
Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
Ինֆորմատիկայի տեսական հիմունքներ
Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ, ծրագրային համալիրներ
Ինֆորմացիայի պաշտպանության համակարգեր և մեթոդներ, ինֆորմացիոն անվտանգություն
ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ
Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա
Կիսահաղորդիչների ֆիզիկա
Առավել մանրամասն` Կրթություն
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
- Հայ ռուսական սլավոնական համալսարան
- Հայաստանի ամերիկյան համալսարան
- Երևանի պետական համալսարան