ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է 1997 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը:
2004 թ. հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ հարուստ գիտական ներուժը (ՀՀ ԳԱԱ համակարգում է կենտրոնացած երկրի գիտական ներուժի մեծ մասը) և մասնագիտական ուսուցման միջազգային չափորոշիչները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական ծրագրերով:
ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական գործունեության: Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց հնարավորինս արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը և ձեռք բերելու գիտական մտածողություն: Նման մոտեցումը կնպաստի նաև կրթության և գիտության մերձեցմանը:
Կենտրոնի նյութատեխնիկական բազան մշտապես համալրվում է համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով. նրա կրթական նպատակների իրականացմանն օժանդակում են նաև ակադեմիական շատ ինստիտուտներ իրենց ժամանակակից սարքավորումներով: Գիտակրթական կենտրոնի մագիստրանտներն ու ասպիրանտները օգտվում են ՀՀ ԳԱԱ հիմնարար` Հայաստանի լավագույն և հարուստ գիտական գրադարանից:
2002 թ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը գլխավորում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը: Նրա ղեկավարությամբ Կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ ժամանակակից որակյալ կրթություն կազմակերպելու ուղղությամբ: Վերջինս գլխավոր կռվանն է միջազգային կրթական տարածքում ինտեգրվելու, արժանի տեղ զբաղեցնելու հանրապետության գիտակրթական հաստատությունների շարքում և նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն իր բարձրորակ կադրերով կարևոր դեր ունի կատարելու հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում:

նն

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն իր բարձրորակ կադրերով կարևոր դեր ունի կատարելու հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում:

Առավել մանրմասն՝ Պատմություն

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՇՎՈՂԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հիմնադրվել է 2006 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներում, Հայաստանի սոցիալական կյանքի տարբեր բնագավառներում համակարգչագիտությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկով։
Ամբիոնի խնդիրները՝
Պատրաստել համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ մագիստրոսներ, որոնք կկարողանան իրականացնել հետազոտական և կիրառական աշխատանքներ:
Ապահովել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման պայմաններ, ապագա մասնագետների մրցունակության հնարավորություններ:
Իրականացնել գիտամեթոդական և գիտահետազոտական գործունեություն ամբիոնի գերակա ուղղություններով, պատրաստել տեսական և մեթոդական նյութեր:
Ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները, ուսումնական գործընթացի մասնակիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
Ապահովել ուսումնական և գիտահետազոտական պրակտիկաներ համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումներում:

Մասնագիտացումը՝ Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

Առավել մանրմասն՝ Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »