ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանում ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթությունը սկիզբ է առել 1921 թվականի հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի ստեղծման հետ միասին, որի տեխնիկական ֆակուլտետում բացվել են ինժեներաճար­տարա­պետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտությունները: 1927 թ. փետրվա­րին այդ մասնագիտություններն անվանափոխվեցին. առաջինը վերանվանվեց «քաղաքա­ցիա­կան շինարարություն», իսկ երկրորդը` «ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն»:

DSC01476

Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև ներկայիս Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն ընկած 95 տարիներին ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բուհը տվել է  է շուրջ 30 հազար շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ներդրումն են ունեցել երկրի ճարտարապետաշինարարական վերելքի գործում, դարձել գիտաշխատողներ, ուսումնական նախագծա-

յին և շինարարական գործի հմուտ կազմակերպիչներ, ղեկա­վա­րել են ոլորտի զարգացման ընթացքը: Սկսած 1966 թվականից` Հայաստանում ճար­տարապետի և շինարարի որակավորում են ստացել շուրջ 967 արտասահմանցի երիտա­սարդներ, որոնք, աշխատելով աշխարհի տարբեր երկրներում, բարձր են պահում իրենց կրթօջախի պատիվը` բերելով նրան լայն ճանաչում:

Առավել մանրամասն՝ Պատմություն

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

2014թ. համալսարանում դեպարտամենտային կառուցվածքները փոխարինվեցին ֆակուլտետայինով, ինչի արդյունքում «Կառավարման և տեխնոլոգիայի» դեպարտամենտը վերափոխվեց «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի:
Ներկայումս ֆակուլտետի կազմի մեջ մտնում են 2 թողարկող ամբիոններ`
1. Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի
2. Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման

Ֆակուլտետն իրականացնում է առկա և հեռակա ուսուցման բարձրագույն մասնագիտական կրթություն երկու կրթական ծրագրերով` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով, հետևյալ մասնագիտությունների գծով.
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Կառավարման տեղեկատվական համակարգեր
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ճյուղում)
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայության ճյուղում)
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տրանսպորտի ճյուղում)
Բնօգտագործման տնտեսագիտություն
Հաշվապահական հաշվառում

Ֆակուլտետն ունի 6 համակարգչային լսարաններ ու լաբորատորիաներ՝ ընդհանուր թվով 80 համակարգչով: Բոլոր համակարգիչները ապահովված են համացանցով:
Ֆակուլտետում գործում են 4 բազային լաբորատորիաներ: Կառավարման և Տեխնոլոգիայի Ֆակուլտետը Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ուսանողական և դասախոսական ամենամեծ թվակազմ ունեցող և իր նշանակությամբ ու դերով առաջատարներից մեկն է:

Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

Ամբիոնը մասնագետներ է պատրաստում հաշվողական տեխնիկայի նախագծման և կառավարման տեղեկատվական համակարգերի ոլորտներում աշխատելու համար:

Առավել մանրամասն՝ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »