«ՄԱՐՏԻԳ» ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ՄԱՐՏԻԳ» ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արտաքին տնտեսական կապերի համալսարանը հիմնադրվել է 1991 թ. և ՀՀ ԿԳՆ կողմից լիցենզավորվել է 26.08.91 /լիցենզիա N 07/, 22.07.96 /լիցենզիա N79/, 27.12.96 / լիցենզիա N120/: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության 05.02.2001թ. թիվ 34 հրամանի և լիցենզավորված կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկի թույլատրված է կրթական գործունեություն իրականացնել հետևյալ ոլորտներում՝
Իրավագիտություն (դասիչ 030500), 4 տարի տևողությամբ առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
Ֆինանսներ (դասիչ 080300), 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
Հաշվապահական հաշվառում (դասիչ 081500), 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով, ուսուցմամբ:
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (դասիչ 230100), 4 տարի տևողությամբ, առկա (ստացիոնար) և անհատական ծրագրով ուսուցմամբ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում համալսարանի, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկաե մասնագիտությամբ սովորող ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտանալու և խորացնելու իրենց գիտելիքները բժշկական ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բնագավառում:

Առավել մանրամասն՝ Մեր մասին

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա ֆակուլտետը առաջարկում է բակալավրական կրթություն 4 տարի տևողությամբ: Դասընթացները հնարավորություն են տալիս ընտրել կրթության հաջորդ մակարդակը, ինչպես նաև զբաղվել մասնագիտական գործունեությամբ հաշվողական տեխնիկայի կիրառման բնագավառում:

Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա մասնագիտության ուսումնական ծրագիրը ներառում է հինգ հիմնական կրթամաս` ընդհանուր հումանիտար և սոցիալ – տնտեսագիտական, ընդահանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև կրթական այլ մոդուլներ:

Առավել մանրամասն՝ Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »