Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով:

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և խորհրդի կանոնադրությամբ:

12000_am_3

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3. Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են` աջակցել`
ա) մտավոր արտադրության գլոբալ տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ներգրավմանը.
բ) տնտեսական առաջընթաց և բարեկեցության աճ ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր և կենսունակ ոլորտի ձևավորմանը.
գ) Հայաստանի Հանրապետությունում բարձր զարգացած տեղեկատվական հասարակության ձևավորմանը:

4. Խորհրդի խնդիրներն են`աջակցել`
ա) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը կյանքի բոլոր ոլորտներում.
բ) կայուն և գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորմանը.
գ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասսայականացմանը.
դ) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը` ուղղված գիտության, կրթության և արդյունաբերության վերացմանը համաշխարհային շուկայում մրցունակ և ներդրումների համար բարենպաստ ոլորտի.
ե) գործարարության և նորարարության խթանմանը.
զ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

5. Խորհուրդը`
ա) աջակցում է ոլորտի ներդրումներին և նպաստում գործարարությանը խոչընդոտող վարչարարական արգելքների վերացմանը.
բ) աջակցում է գործարարների կողմից բարձրացված հարցադրումների և խնդիրների լուծմանը.
գ) ստեղծում է աշխատանքային խմբեր` խորհրդի որոշումների իրականացման, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեության ապահովման համար.
դ) քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.
ե) սահմանված կարգով պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող օրենսդրության վերաբերյալ.
զ) խորհուրդն իր որոշումներին համապատասխան կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների քննարկմանը.
է) օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետության տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականության մշակման հարցում.
ը) հանդես է գալիս որպես միջանկյալ օղակ պետական մարմինների և գործարարների միջև:

Հղում՝ itdsc.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »