«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը փայլուն հաղթանակ տարավ ԱՄՆ-ում

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմի հաղթանակը  ԱՄՆ-ում

Ayb-Sumo1

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից տուն է վերադառնում արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: «Այբ» դպրոցի սաները հերթական անգամ պատվով ներկայացրին Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում: Ավելի քան 1.300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը: «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: Արծաթե մեդալ, պատվավոր երկրորդ տեղ և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակ: Ի դեպ, «Հոնդա» ընկերության ներկայացուցիչները հիացմունք են արտահայտել մեր թիմի կատարած աշխատանքի շուրջ:

http://ayb.am/hy/aybs-robotics-team-returns-from-usa-with-a-shinning-win/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »