Այսօր ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրն է

Այսօր ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրն է

ictgirls042816

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութունների միությունը (ԻՏՁՄ) շնորհավորում է ՏՀՏ ոլորտի կանանց և աղջիկներին միջազգային մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մաղթում ենք մեր գեղեցիկ գործընկերներին մեծ եռանդ, ստեղծագործականություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և, իհարկե, ժպիտ ու անսահման սեր: Մենք գնահատում ենք կանանց դերը հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման գործում և հույս հայտնում, որ ոլորտը էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներդրումով:

Նշենք, որ 2010 թ-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է ՏՀՏ մտահոգության հարցերի համար) ընդունել է բանաձև՝ նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի 4-րդ հինգշաբթի օրը որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր» և դրանով ոգեշնչելու զարգացող և զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարիերան:

Հղում` ՏՀՏ ոլորտի աղջիների միջազգային օր

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »