ԴիջիԹեքն արտոնյալ պայմաններ է տրամադրում նորաստեղծ ընկերություններին

ԴիջիԹեքն արտոնյալ պայմաններ է տրամադրում նորաստեղծ ընկերություններին

Screenshot_3

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ (40 % զեղչ): Այսպիսով՝ ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները:

Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.digitec.am :
Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 000 այցելուների մասնակցություն:

Հղում՝ Արտոնյալ պայմաններ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »