ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը

ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը

DSC_0015-800x500_c

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժանանակ հայտարարել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: ԴիջիԹեք բիզնես ֆորումը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում: 

International Technological Exhibition 'Digitech Expo 2015' kicks off at Yerevan Expo Complex

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Հայաստանի համար չափազանց արդիական է համարել ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: «Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ներդաշնակ համակարգ, որը հնարավորություն կտա կապելու բիզնեսը գիտելիքի հետ», – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը, հավելելով, որ այդ նպատակի իրականացման համար պետք է կոնսոլիդացնել բոլոր համապատասխան կառույցների ներուժը: Այս տարի բիզնես ֆորումի շրջանակում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսելով ՏՏ ոլորտի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցության մասին՝ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ընկերություններն այժմ տեխնոլոգիական լուծումներ են մշակում ռազմաարդյունաբերական համալիրին ներկայացնելու համար: Ա. Եսայանը նաև հույս է հայտնել, որ ՏՏ ընկերությունները իրենց լուծումները կներկայացնեն ֆորումի շրջանակում: Երկօրյա ֆորումի ընթացքում կլինի նաև Եվրոպական գործարարների (Yes For Europe) և Հայ-գերմանական բիզնես համաժողով: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Նյու Յորքում գործարար համաժողովին արդյունավետ ներկայանալու համար: Բացի վերոնշյալից, ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները քննարկումներ կանցկացնեն նաև ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության և այլ արդիական թեմաների շուրջ: Ֆորումի ամբողջական օրակարգը www.digitec.am կայքում: B2B (Բիզնեսը՝ բիզնեսի համար) ֆորմատի այս ֆորումի հիմնական այցելուները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն: Այս տարի ակնկալվում է շուրջ 70 ընկերությունների մասնակցություն և մոտ 2000 այցելուներ: ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թվականից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: 

Հղում՝ Դիջիթեք 2016

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »