ԴիջիԹեք բիզնես ֆորումում «Թել-Սելը» ներկայացնելու է վճարումների նոր ծառայություններ

ԴիջիԹեք բիզնես ֆորումում «Թել-Սելը» ներկայացնելու է վճարումների նոր ծառայություններ

telcellforum2016

«Թել-Սել» ընկերությունը մասնակցելու է հունիսի 17-18-ը կայանալիք ԴիջիԹեք բիզնես ֆորումին՝ ներկայացնելով իր նոր ծառայությունները՝ էլեկտրոնային փողի թողարկումը և դրամական փոխանցումները։ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը նշում է, որ այս ծառայությունների թույլտվություններ ստացել են Կենտրոնական բանկից։ Թեև դրանք դեռևս վերջնական պատրաստ չեն շուկայում ներկայացնելու համար, սակայն ԴիջիԹեք բիզնես ֆորումում գործընկերներին ցույց են տրվելու նշված պրոդուկտները, զարգացման միտումները, քննարկվելու են հնարավոր համագործակցության եզրերը։

2007 թվականին ներդնելով իքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների համակարգը՝ «Թել-Սել»-ը հանրության շրջանում ձևավորեց նոր մշակույթ սպասարկման ոլորտում։ Պարոն Ազատյանը հիշում է, որ այն ժամանակ բավականին դժվար էր այս գործունեությունը ծավալել. մարդիկ իրենց գումարը չէին վստահում երկաթե տուփին, սակայն համակարգն ընդունվեց հանրության կողմից, և բնակչության մի մեծ զանգված այսօր օգտվում է այս ծառայությունից։ Ամբողջ հանրապետությունում տեղադրված է ավելի քան 1300 տերմինալ, «Թել-Սել» համակարգն ամսական սպասարկում է 3 միլիոնից ավելի վճարումներ։

Սակայն վճարումները գնում են դեպի անկանխիկ եղանակներ, հետևաբար, ըստ ընկերության գլխավոր տնօրենի, պետք է կարողանալ ընթանալ ժամանակին համահունչ։ Այդ նպատակն է հետապնդում դրամական փոխանցումների, էլեկտրոնային փողերի ներդրումը։ «Մենք փորձում ենք մտնել այլ սեգմենտ և մեր մեծաթիվ հաճախորդների համար, որոնց ձեռք ենք բերել տերմինալային սպասարկման միջոցով, և որոնք վստահում են մեր կազմակերպությանը, ապահովենք փափուկ միգրանցիա դեպի առցանց վճարումներ»,- նշում է Արամ Ազատյանը։

Հղում` «Թել-Սելը» ներկայացնելու է վճարումների նոր ծառայություններ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »