ԴիջիԹեք-2016-ում կներկայացվեն հայկական բրենդներ

ԴիջիԹեք-2016-ում կներկայացվեն հայկական բրենդներ

Mtechexpo16

Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կանցկացնի 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը։ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեքին այս տարի առաջին անգամ մասնակցելու է նաև Mtech Computers ընկերությունը։ Այն ներկայանալու է իր հայկական Gaming By Mtech (GBM) բրենդով։

Ինչպես նշում է Mtech Computers-ի տնօրեն ՄԵԼԻՔ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, Gaming By Mtech-ը հատուկ կոնֆիգուրացիաներով համակարգիչներ են, որոնք տարբերվում են ստանդարտներից իրենց բաղադրիչների մաքսիմալ աջակցմամբ, արտաքին և ներքին ձևավորմամբ և գունային բազում լուծումներով։ Այն շուկայում նմանը չունեցող բրենդ է թե՛ որակի, թե՛ հզորության, թե՛ գնի համադրությամբ։ Բոլոր GBM համակարգիչները ունեն ոչ թե մոդելային համար, այլ սեփական անուն։ Դրանք գերհզոր և Հայաստանում եզակի համակարգիչներ են։ ԴիջիԹեքում ընկերությունը ներկայացնելու է նաև աքսեսուարներ։

Մելիք Մելքոնյանը նշում է, որ իրենց համակարգիչների բոլոր բաղադրիչների համար տրվում է 2-3 տարվա երաշխիք, ցանկացած համակարգչի անհատական սպասարկում է իրականացվում։ Հավաքվող յուրաքանչյուր համակարգիչ ունի իր սեփական անունը, այն հավաքվում է ըստ հաճախորդի ցանկության և ընկերության մասնագետների ընտրած մասերի, նույն համակարգչից երկրորդը չկա։ Mtech Computers-ի տնօրենը նաև ընդգծում է, որ իրենց արտադրանքով մարդկանց ցանկանում են ասել՝ պետք չէ ԱՄՆ-ից կամ այլ տեղից համակարգիչ պատվիրել, Հայաստանում նույնը, նույն գնային սահմաններում և բարձր որակով կարող են առաջարկել, կա ինչպես մատչելի, այնպես էլ միջին և բարձր գնային սահմանների արտադրանք։

Խոսելով ԴիջիԹեքի մասին՝ մեր զրուցակիցը նկատում է, որ այն մասնագիտացված հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ ամբողջ ՏՏ ոլորտին։ Ըստ նրա՝ ԴիջիԹեքում այցելուներին գրավում են տեխնոլոգիաները, մարդիկ սիրում են շրջապատված լինել բարձր տեխնոլոգիաներով։ ՏՀՏ էքսպոն հնարավորություն է տալիս այդ ամենը նայել ոչ թե համացանցով, ամսագրերում, վիրտուալ դաշտում, այլ իրականում ապահովում է շփումը տեխնոլոգիաների հետ։ Մարդիկ գալիս են նորություններին ծանոթանալու, տեսնելու աշխարհում նորագույն ձեռքբերումները։ Այս առումով ԴիջիԹեքը ամենաշատ սպասված, պահանջված ցուցահանդեսն է Հայաստանում։

Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսի հիմնական բաժիններն են` կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, ծրագրային և վեբ լուծումներ, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար։

DigiTec Expo-ն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը։

Հղում՝ Հայկական բրենդներ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »