Երևանում շարունակվում է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» միջազգային գիտաժողովը

Երևանում շարունակվում է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» միջազգային գիտաժողովը

Երևանում հունիսի 22-ին մեկնարկել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» միջազգային գիտաժողովը, որի նպատակն է մեկ տեղում հավաքել միջազգային, հայկական կայացած և ստարտափ ընկերություններին և քննարկել այն, թե ինչպե՞ս Հայաստանը դարձնել ներդրումների ու աութսորսինգի կենտրոն: Միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ով նշել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես՝ բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ: «Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտը ետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից: Իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում այս ոլորտը, օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է նաև տեխնոլոգիական զարգացման կենտրոն: Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է: Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5 տոկոսը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.4 տոկոսը՝ Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված հաջողությունները՝ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս հետևողական է լինելու ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության շարունակականության ապահովմանը», – եզրափակել է կառավարության ղեկավարը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: 

Համաժողովի կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»-ը:

Առավել մանրամասն՝ http://ittrend.am/2016/06/22/outsource/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »