Կայացավ ՏՏԶԱԽ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումը

Կայացավ ՏՏԶԱԽ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումը

itdsc-logoՍույն թվականի նոյեմբերի 14-ին Պի ինովացիոն կենտրոնում կայացավ ՏՏԶԱԽ հինգ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումը, որին ներկա էին խորհրդի անդամները, ներկայացուցիչներ պետական գերատեսչություններից և ՏՏ համայնքից: Նիստի օրակարգում ընգրկված էր երեք հարց՝

  1. ՏՏԶԱԽ ձևաչափի փոփոխության հայեցակարգի նախագծի դրույթների քննարկում և վերջնական հաստատում։

  2. ՀՀ-ում ՏՏ ոլորտի կրթական խնդիրների քննարկում։

  3. ՏՏԶԱԽ առաջիկա նիստի օրակարգային այլ հարցերի ներկայացում։

  • 111
  • img_2430
  • img_2429
  • 444

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկման դրվեց ՏՏԶԱԽ ձևաչափի փոփոխության մասին նախագիծը, որը տևական ժամանակ շրջանառվել է ՏՏԶԱԽ խորհրդում, պետական համապատսխան գերատեսչություններում: Նախագծի դրույթներն ընդհանուր առմամբ ընդունելի էին ներկաների համար: Որոշվում կայացվեց, որ այն կբերվի վերջնական տեսքի՝ ՏՏԶԱԽ առաջիկա նիստում այն ՀՀ վարչապետին ներկայացնելու նպտակով:

Օրակարգի երկրորդ հարցով, ՀՀ վարչապետի հանձնարարության շրջանակներում քննարկվեց Հայաստանում կրթական համակարգի, մասնավորապես կրթության որակի բարձրացման և որակյալ կադրերի պատրաստման համար անհրաժեշտ համակարգային կոնցեպտի ու մեխանիզմների ներդրման խնդիրը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց մոտեցումները, մտահոգությունները, տեսակետները, զարգացման իրենց տեսլականը, դիտարկեցին զարգացման հնարավոր սցենարներ ու եղանակներ: Հատուկ շեշտադրում կատարվեց դպրոցական կրթության անբավարար մակարդակին, քննարկվեցին միջնակարգ կրթության և բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող ուսումնական ծրագրերի անհամապատասխանության, դասախոսների ցածր վարձատրության, նրանց մասնագիտական ունակությունների, վերապատրաստման խնդիրների, մասնավոր հատված-բուհ համագործակցության բացերի վերաբերյալ և մի շարք այլ հարցեր: Որոշվեց, որ խորհրդի անդամները, ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան պաշտոնյաները կձևակերպեն իրենց առաջարկները գրավոր և կներկայացնեն ՏՏԶԱԽ քարտուղարություն: Այդ առաջարկությունների հիման վրա կմշակվի համալիր ծրագրային առաջարկ՝ ՏՏԶԱԽ առաջիկա նիստում այն ՀՀ վարչապետին ներկայացնելու նպտակով:

ՏՏԶԱԽ քարտուղարություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »