Կայացել է «Բաց խաղ» առաջնության 3-րդ փուլը

Կայացել է «Բաց խաղ» առաջնության 3-րդ փուլը

opengamedigitec061012-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել  «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն 3-րդ փուլը:

Մրցույթին ներկայացված 20 համակարգչային և բջջային խաղերի հեղինակներն իրենց  նախագծերը ներկայացրել են ժյուրիի պրոֆեսիոնալ անդամներին:
Ժյուրիի կազմում եղել են Ucom, PicArt, X-Tech, Frismos, ViViFi, Underwater Apps ընկերությունների ներկայացուցիչները:

Մրցույթի մասնակիցները իրենց խաղերը կներկայացնեն հոկտեմբերի վերջին կայանալիք «Բաց խաղ 2016» ցուցահանեդսի ժամանակ, որտեղ էլ կհրապարակվեն լավագույն խաղերի հեղինակների անունները: Հաղթողները կազմակերպիչների կողմից կստանան մրցանակներ:

Նշենք, որ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011 թ. իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն Ucom ընկերության հետ համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:

Հղում՝ «Բաց խաղ» առաջնության 3-րդ փուլը

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »