Կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

  • 10301
  • 10302
  • W0G

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդի կազմում ներկայացված են ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են.

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան
  • ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի պետական խորհրդական Մուրադ Իսախանյան
  • ԵրՄՄԳ ՓԲԸ տնօրեն Արսեն Թառոյան
  • «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյան
  • «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան
  • ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյան
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայան
  • ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տնօրենների խորհրդի քարտուղար Լեւոն Պետրոսյան

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը եւ դրանց կիրառումը `առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում. Կենտրոնի գլխավոր նպատակներից է նաեւ ոլորտի մասնավոր ընկերությունների եւ ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:

Ելնելով իր առջեւ դրված խնդիրներից, Կենտրոնը ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.

Ուսումնական եւ որակավորման դեպարտամենտ

Դեպարտամենտը նույնականացնում եւ հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները, նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:

Լուծումների մշակման դեպարտամենտ

Լուծումների մշակման դեպարտամենտը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ եւ փորձաքննությամբ:

Կիբերանվտանգության դեպարտամենտ

Դեպարտամենտը Կիբերանվտանգության  հանդես է գալիս  որպես հարթակ կիբերանվտանգության խնդիրների բացահայտման եւ լուծումների մշակման, ինչպես նաեւ մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման համար:

Ինկուբացիոն դեպարտամենտ

Շրջանակում հիմն Կենտրոնի վ ել  է ռազմական  ինկուբա տոր , որտեղ մասնավոր թիմեր եւ       ոլորտի խնդիրների լուծման գործում, նաեւ ձեռք ինչպես բերված փորձը կիրառ ում  քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար.

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների եւ ուսումնական հաստատությունների հետ, դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման եւ խնդիրների իրականացման գործընթացում.

Կենտրոնը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի եւ գիտակրթական ոլորտների միջեւ արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը.

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »