ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 2- Հայաստանը՝ ռեգիոնալ ինովացիոն հանգույց

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի տեխնոլոգիահեն տնտեսության հետագա զարգացումը, առաջ են քաշվում այդ զարգացմանն ուղղված առաջիկա տարիների ռազմավարության կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածի նախընտրելի ծրագրերը՝ 3 և 7 տարիների համար, որի հիմքում դիտարկվել է Հայաստանը որպես ռեգիոնալ ինովացիոն հանգույցի վերածելու հնարավորությունը և Հայաստանի տնտեսության համար տեխնոլոգիահեն նոր հնարավորությունների ստեղծումը։ Ռազմավարության դրույթները մշակելիս հաշվի են առնվել առկա հարուստ ավանդույթները, ՏՏ ոլորտում արձանագրված հաջողությունները, Սփյուռքի առկայությունը, աշխարհագրական սահմանների բացակայությունը։

Ռազմավարության կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածի ծրագրերն իրենց թիրախում նախատեսում են ունենալ միջամտության հետևյալ ուղղությունները՝

Դպրոցական կրթություն (կարճաժկետում՝ պարտադիր ծրագրավորման դասընթացների պիլոտային ծրագիր, Ճարտարագիտական դասընթացների պիլոտային ծրագիր, երկարաժամկետում՝ պարտադիր ծրագրավորման դասընթացների համընդհանուր ներդրում, ճարտարագիտական լաբորատորիաների/դասընթացների հիմնում բոլոր դպրոցներում),

  • Slide2
  • Slide3
  • Slide4

Հետազոտություններ/ բարձրագույն կրթություն (կարճաժկետում՝ Համաշխարհային առաջատար համալսարանների հետ համատեղ հետազոտական կենտրոնի հիմնում, ռազմարդյունաբերության ոլորտի գիտահետազոտական խնդիրների լուծման մեխանիզմի հիմնում, քոլեջներում ծրագրավորման դասընթացների կազմակերպում, երկարաժամկետում՝ տեխնոլոգիական համալսարանի ստեղծում),

Ֆինանսավորման ենթակառուցվածք (կարճաժկետում՝ համաֆինանսավորման գրանտեր, գաղափարի ֆինանսավորման գրանտեր, վերադարձելի հետազոտական գրանտեր (հետագայում ռոյալթիների ստացման հնարավորությամբ), նոր աքսելերատորների նախաձեռնում և ֆինանսավորում, Ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրության առավելագույն ազատականացում, երկարաժամկետում՝ առաջատար վենչուրային ֆոնդերի ներգրավում Հայաստան, նոր աքսելերատորների ստեղծում, հրեշտակ ներդրողների ցանցերի ձևավորում, մտավոր սեփականությունը Հայաստանում գրանցելու խթանում),

Մարզային զարգացում (կարճաժկետում՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Ստեփանակերտ քաղաքներում տեխնոլոգիական կենտրոնների և կարողությունների ձևավորում, երկարաժամկետում՝ որոշակի ուղղություններով մասնագիտացված մարզային կենտրոնների ձևավորում, մարզերում տեխնոլոգիական ներդրումների ներգրավում),

Անդրազգային կորպորացիաների ներգրավում (կարճաժկետում՝ առաջատար ընկերությունների (Google, Facebook, Microsoft) հետազոտությունների և մշակումների կենտրոնների ներգրավում, երկարաժամկետում՝ այլ առաջատար խաղացողների հետազոտական կենտրոնների ներգրավում, ՏՏ հարակից ոլորտների մասշտաբային զարգացման ծրագրեր (ճարտարագիտություն, մաքուր տեխնոլոգիաներ)),

Բիզնես միջավայր (կարճաժկետում՝ ոլորտի ձեռնարկությունների ստուգումների մեղմացում, երկարաժամկետում՝ տեխնոլոգիական ներդրողների համար հարկային արտոնություններ),

Հանրային հաղորդակցություն (կարճաժկետում՝ ծնողներին և պատանիներին ուղղված քարոզարշավ, հեռուստահաղորդումներ, սոցիալական գովազդներ, երկարաժամկետում՝ միջազգային առաջմղում և գովազդ, հեղինակավոր կոնֆերանսների անցկացում Հայաստանում)։

Արդյունքում նախատեսվում է ունենալ՝ կարճաժամկետում՝ 4,000 հավելյալ աշխատատեղ, $160մլն տարեկան շրջանառություն, $30մլն լրացուցիչ տարեկան հարկային եկամուտ, 100-120 նոր ձեռնարկություններ, երկարաժամկետում՝ 5,000 հավելյալ աշխատատեղ,$750մլն տարեկան շրջանառություն,$150մլն լրացուցիչ տարեկան հարկային եկամուտ,300-400 նոր ձեռնարկություններ 7 տարվա ընթացքում,հայրենադարձություն և որակավորված աշխատուժի ներգաղթ։

ՏՏ ռազմավարություն «Ի-ՎԻ Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերություն Մ. Հերգնյան

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »