Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնությունը նպատակ ունի ՏՏ ընկերությունների ներկայությունն ապահովել բրիտանական շուկայում

Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնությունը նպատակ ունի ՏՏ ընկերությունների ներկայությունն ապահովել բրիտանական շուկայում

armenianbritish1012«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը` Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ», որը նպատակ ունի հայկական ՏՏ ընկերությունների ներկայությունն ապահովել բրիտանական շուկայում: Ծրագրի գործընկերն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Ծրագրի հիմնական նպատակներն են հայկական և բրիտանական ՏՏ ոլորտի ընկերությունների միջև երկարաժամկետ գործարար կապերի հաստատումն ու գործնական պայմանագրերի կնքումը:

«Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրին կարող են դիմել Հայաստանում գրանցված ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունները:

Դիմումները ստանալուց և գնահատելուց հետո կկազմվի կարճ ցուցակ, որտեղ կընդգրկվեն այն ընկերությունները, որոնք`
• Կայուն աշխատում են ՏՏ որորտում
• Ծառայությունների արտահանման պոտենցյալ ունեն
• Ցանկություն ունեն աշխատել արտերկրյա շուկաներում:
2017թ.-ի փետրվարին Բրիտանիայում տեղի կունենան գործնական հանդիպումների շարք, որին կմասնակցեն հայկական ՏՏ ոլորտի 10-15 ընտրված ընկերություններ: Բրիտանական կողմից ներկա կլինեն հետևյալ տիպի ընկերություններ.
• Բրիտանական ՏՏ ոլորտի ասոցիացիաներ, միություններ
• Պետական կազմակերպություններ, որոնք աջակցում են Բրիտանիայի ՏՏ կապերի հաստատմանն այլ երկրների հետ
• Աութսորսինգ պլատֆորմներ, ընկերություններ
• Բրիտանական ՏՏ ոլորտի խորհրդատվական ընկերություններ
• Ներդրող ընկերություններ, վենչուրային հիմնադրամներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը, որը հասանելի է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ տեղադրվում են նաև ծրագրի ընթացքի մասին մանրամասներ և նորություններ:

Դիմում-հայտը հնարավոր է լրացնել նաև հետևյալ հղումով:

Հղում՝ Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »