Հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում

Հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում

740062

Հանդիպման օրակարգում ներառված էին առաջիկա ՏՏԶԱ խորհրդի նիստի օրակարգի երկու հարցերը՝

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի նախագծի քննարկում:
  2. Տեխնիկական մասնագիտությունների գծով կրթության բարեփոխման ծրագրի նախագծի քննարկում:

ՏՏԶԱԽ ձևաչափի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՏՏԶԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով մասնավորապես շեշտեց, որ ձևաչափի փոփոխության գաղափարը բարձրացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

ՏՏԶԱԽ խորհրդի անդամների հետ, ովքեր ևս համաձայն են եղել ներկայացված առաջարկի հետ, քննարկումների արդյունքում ՏՏԶԱԽ քարտուղարությունը որոշել է սույն հարցը բարձրացնել ՏՏԶԱԽ նիստում, քանի որ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրավասություն չունի որոշում կայացնելու, որպեսզի պետական գերատեսչություններն իրենց ռազմավարությունները ներկայացնեն խորհրդին՝ դրանք համադրելու նպատակով, և հետևաբար դրա համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության ղեկավարի, ով նաև ՏՏԶԱԽ խորհրդի նախագահն է, համաձայնությունը:

Սույն հարցի հետ կապված ելույթ ունեցավ նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ով ներկայացրեց ձևաչափի փոփոխության գաղափարի հիմքերն ու անհրաժեշտությունը: Նա մասնավորապես շեշտեց, որ քանի որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում պետականորեն ճանաչված է որպես գերակա ճյուղերից մեկը, հետևաբար, հաշվի առնելով դրա զարգացման առանձնահատկություններն ու այլ ոլորտների հետ սերտ կապը, անհրաժեշտություն է առաջանում մշակել զարգացման ճշգրտորեն թիրախավորված, ընդհանուր ռազմավարական ծրագիր՝ դրանով իսկ նվազեցնելով ամեն առանձին գերատեսչության կողմից ոլորտի զարգացման առանձին, հաճախ անհամադրելի ռազմավարությունների կամ ծրագրերի շրջանառումը, քանի որ դա ոլորտի զարգացման տեսանկյունից իր հետ բերում է անարդյունավետություն, ծրագրերի հակասականություն ու հատավածայնություն: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համադրել բոլոր այդ ռազմավարություններն ու ծրագրերը և ՏՏԶԱԽ պլատֆորմի վրա համատեղ աշխատանքների արդյունքում ստանալ ՏՏ ոլորտի զարգացման մեկ միասնական ռազմավարություն:

Սույն հարցի հետ կապված կարծիք հայտնեց նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, ով մասնավորապես համաձայնեց խնդրի արդիականության հետ և միևնույն ժամանակ հաստատեց, որ տվյալ առաջարկի մասով որոշման կայացումը ՀՀ կառավարության իրավասություն է, և հետևաբար անհրաժեշտ է հարցը բաձրացնել ՏՏԶԱԽ առաջիկա նիստում՝ ՀՀ վարչապետի տեսակետը լսելու և նրա համաձայնությունն ու հանձնարարականները ստանալու նպտակով:

 Տեխնիկական մասնագիտությունների գծով կրթության բարեփոխման ծրագրի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՏՏԶԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը, ով մասնավորապես ներկայացրեց նախագծի անհրաժեշտության հիմքերն ու կարևորությունը: Նա շեշտեց, որ սույն խնդիրը բազմիցս բարձրացվել է ՏՀՏ ոլորտի ընկերությունների կողմից և դիտարկվում է որպես ոլորտի արագ զարգացմանն էապես խոչընդոտող կարևորագույն խնդիր: Արմեն Գրիգորյանը նշեց, որ սույն նախագիծը մշակելուց առաջ կազմակերպվել են լայն քննարկումներ, շահագրգիռ պետական ու ոչ պետական կազմակերպություններից հավաքագրվել են կարծիքներ ու առաջարկություններ: Սույն նախագիծը հենց այդ առաջարկությունների համադրություն է, որտեղ ներակայացվել են դպրոցկան և բուհական կրթության (հատկապես տեխնիկական մասնագիտությունների գծով) բարեփոխման և զարգացման մեխանիզմներ:

Սույն հարցով ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով մասնավորապես նշեց, որ համակարծիք է նախագածում հատկապես բուհական կրթության մասով ներկայացված առաջարկություններին: Նա հայտնեց, որ իրենք ներկայումս աշխատում են դպրոցական կրթության մասով առաջարկությունների փաթեթի շուրջ, որը կներկայացնեն մինչև հաջորդ տարվա հունվար ամսվա ավարտը: Կարինե Հարությունյանը կարևորեց ներկայացված նախագծում և իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների համադրումը, մեկ միասնական, ամբողջական նախագծի ձևավորումն ու շրջանառումը:

Իր հերթին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը հայտնեց, որ իրենք ևս աշխատում են ՏՏ ոլորտի զարգացման ընդհանուր հայեցակարգի դրույթների շուրջ, որտեղ հատուկ շեշտադրում է կատարվում նաև կրթությանը: Նա տեղեկացրեց, որ այդ փաստաթուղթը կտրամադրի շահագրգիռ կողմերին՝ դրանում առկա դրույթները ևս օգտագործելու նպատակով:

Հանդիպման վերջում ներկաները եկան համաձայնության ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այս ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական՝ ամիսը 2 անգամ հաճախականությամբ: Որոշվեց, որ հաջորդ հանդիպումը կկայանա տոներից հետո, հունվարի 12-ին, իսկ մինչ այդ նպատակահարմար գտնվեց ՏՏԶԱԽ 43-րդ նիստը ժամանակավորապես չեղյալ հայտարարել, մինչև օրակարգի երկու հարցերի վերջնական և առավել ամբողջական հստակեցումը:

ՏՏԶԱԽ քարտուղար

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »