ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

12428_am_1
12429_am_1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը: 
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով նախորդ տարի հարկային արտոնություններ են սահմանվել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է SAP ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրերի իրականացման գործում:

Յոսթ Թիգելարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ SAP-ի գործունեությունն ուղղված է ՏՏ ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընդգծելով, որ Հայաստանում ՓՄՁ-ն ունի զարգացման լավ հնարավորություններ, պարոն Թիգելարը նշել է, որ SAP-ը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: 

12429_am_3
12429_am_2

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը: 
Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար պատասխանատու կառույցներն ու ինստիտուտները: SAP Business One-ի հիման վրա ստեղծված ազգային ամպային համակարգը նախատեսված է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, աշխատանքի հիմնական ոլորտներում ընկերությունների բիզնես գործընթացներն ավոտամատացնելու համար: Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը: 

Հղում՝ http://www.gov.am/am/news/item/12429/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »