Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Ucom լաբորատորիա

Ucom ընկերության ղեկավար Հայկ Եսայանն ու Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր ազդարարել են Ucom համակարգչային եւ ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիայի բացումը:

Լաբորատորիան նպատակ ունի նախապատրաստել Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը համալրող ապագա մասնագետների: «Ցանցային տեխնոլոգիաների մասնագետներն այսօր ամենապահանջվածներից են հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ուստի այս նորաբաց համալսարանական լաբորատորիան որոշակի դարբնոց պետք է դառնա բոլոր այն ուսանողների համար, ովքեր մեր ընկերության տեխնիկական անձնակազմում են տեսնում իրենց ապագան: Կրթական այն ծրագիրը, որով ներկայումս առաջնորդվում են Պոլիտեխնիկական համալսարանում, հիմք կհանդիսանա լաբորատորիայում խորացված մասնագիտական գիտելիքներ ստանալու եւ գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Այս ամենը կարեւոր նախադրյալ է օրեցօր զարգացող հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքի անցնելու համար»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ucom-ը տեղեկացնում է նաեւ, որ շուտով կմեկնարկի ծրագիր, որի նպատակն է աջակցել նորավարտ ուսանողներին:

  • 58a5aeb27dfee5-83723383
  • 58a5aeb33dbc68-50894152
  • 58a5aeb351a6f1-42387314
  • 58a5aeb28118f5-32304282

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »