Սիներջի ընկերության ամառային դպրոց ՏՏ ուսանողների համար

sinergy26042016

Սիներջի ընկերության ամառային դպրոց ՏՏ ուսանողների համար

Շուտով կբացվեն Սիներջի ընկերության ամառային դպրոցի դռները ՏՏ ուսանողների համար:

Սկսած 2003թ. ամեն ամառ բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից օգտվում են այս հիանալի հնարավորությունից և անցնում երկամսյա վերապատրաստում (հուլիս-օգոստոս) երկու հիմնական ուղղություններով՝ տվյալների բազա և Java ծրագրավորում:

Ի՞նչու դիմել ամառային դպրոց՝

  • անվճար հնարավորություն է
  • բուհը դեռ չավարտած աշխատանքի հնարավորություն Սիներջի ընկերությունում
  • դասընթացներ և վարպետաց դասեր փորձառու մասնագետների կողմից
  • մասնակցություն Synergy IT School Hackathon-ին
  • հավաստագրեր բոլորին

Մայիսի 17 և 18-ին Սիներջին կազմակերպում է բաց դռների օր, որտեղ դիմորդները կիմանան մանրամասներ ընդունելության կարգի և ուսումնական ծրագրերի վերաբերյալ: Բաց դռներին գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել հայտը՝ http://bit.ly/1Suxe37:

Ամառային դպրոցի ընդունելությանը դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումը՝ http://bit.ly/1r4ba8L.

Հարկ է նշել, որ Սիներջին առանձնանում է որպես ուսանողներին մշտապես օգնելու պատրաստակամությամբ օժտված ընկերություն: Ապրիլի 18-22-ին ընկերությունը հյուրընկալել է ավելի քան 100 ուսանողների  «Ուսանողական շաբաթ Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունում» խորագրով կազմակերպված վարպետաց դասերին:

Սիներջի ընկերության ավանդույթները լինելու են շարունակական:

Հղում` Սիներջի ընկերության ամառային դպրոց

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »