Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական լաբորատորիա են հաճախում

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական լաբորատորիա են հաճախում

1a10242016Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի ու շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ առկա են եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր, աշակերտները սովորում են ծրագրավորման տարրական հմտություններ, ստեղծում ռոբոտներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների և այլն: Ընդամենը մի քանի տարի անց այս աշակերտները հանդես կգան նորարար գաղափարներով և նոր հնարավորոթյուններ կստեղծեն իրենց ընտանիքի, համայնքի զարգացման, ինչու չէ նաև միջազգային շուկայի համար:

Սահամամերձ Տավուշի և Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաները ստեղծվել են One Armenia-ի նախաձեռնած հանգանակության շնորհիվ: One Armenia-ն ծրագրում է ևս 3 լաբորատորիա հիմնել Ալավերդիում, Տաշիրում և Նոյեմբերյանում: Արշավին միանալու համար այցելեք https://onearmenia.org/campaign/.

Հիշեցնենք, որ «ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Հայաստանում ինժեներական կրթության հանրայնացման և որակի բարձրացման նպատակով՝ ԻՏՁՄ-ն ծրագրում է հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցութամբ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցներում: Այժմ ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, գործում է ավելի քան 150 ինժեներական լաբորատորիա:

Հղում՝ Սահամամերձ Տավուշի և Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաներ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »