Տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության ոլորտում

Տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության ոլորտում

kolbaevent

Կոլբա լաբը հայտարարել է նորարար տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության ոլորտում:

Յուրաքանչյուրս կյանքի որոշակի փուլում ստիպված ենք դիմել առողջապահական ծառայություններին՝ լինի դա կոտրվածք, վատառողջ բարեկամներ, ատամնացավ, թերի ախտորոշված հիվանդություն կամ պարզապես ամանօրյա առատ սննդակարգից առողջ ապրելակերպի անցնելու ցանկություն: Առողջապահությանն առնչվող հարցերը բարեկեցիկ և առողջ կյանք ունենալու անբաժան մաս են կազմում:  Կարճ ասած, առողջապահական համակարգը մեր անվտանգության գրավականն է:

Ինչպես է հնարավոր առողջապահական ծառայությունները դարձնելմարդակենտրոն, ինչպես է կարելի հիվանդների ու բժիշկների միջև անխափանկապ ապահովել, և բավարարել ոլորտում գոյություն ունեցող/առկա կարիքներնառաջարկվող ծառայություններով: Արդյո՞ք հնարավոր է տեխնոլոգիական լուծում մշակել, օգտագործելով տվյալների մեծ բազաների (Big Data) կամ Իրերի ներցանցի (Internet of Things)գաղափարների կողմից առաջարկվող հնարավորությունները:

Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել, եթե սոց. ցանցերը ծառայեցնել սոցիալականխնդիրների լուծումների մշակմանը, գիտելիքների  փոխանակման ու հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը:

Ձեր նորարար գաղափարները կարող եք ներկայացնել այստեղ մինչև հունիսի 15-ը:

Եթե չունեք նորարար գաղափար, բայց պատրաստ եք ձեր մասնագիտական օգնությունը առաջարկել ճամբարի ընթացքում, կարող եք մասնակցության հայտը գրանցել այստեղ:

Մրցույթին նախորդող հանդիպումների շարքը մեկնարկում է մայիսի 30-ից , Կոլբա լաբի թիմը պլանավորում է հանդիպումներունենալ Հայաստանի տարբեր քաղաքներում: Հանդիպումների օրերի մասին կարդացեք կայքում:

Հղում` Տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության ոլորտում

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »