Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն (WCIT) այս տարի կանցկացվի Բրազիլիայում

wcit2016main

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն (WCIT) այս տարի կանցկացվի Բրազիլիայում

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT) այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ Բրազիլիայում:

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների, նշանավոր գիտնականների համար: Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ: Համաժողովի մասնակցության պայմաններն ու օրակարգը ներկայացված են www.wcit2016.com  կայքում:

WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ Բրազիլիան կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից:

Նշենք, որ Հայաստանը կյուրընկալի WCIT 2019-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:

Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի ՏՏ միջազգային ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի ներուժի ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

Հղում` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »