Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն

2015թ.-ի նոյեմբերի 23-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդրանիկ մամլո ասուլիսը, որին ներկա էին ինչպես պետական կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ, նորաստեղծ միության անդամներ ու լրագրողներ: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նորաստեղծ միության նախագահ Արմեն Բալդրյանը և տնօրեն Լիլիթ Գևորգյանը հավաքվածներին ներկայացրեցին Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ստեղծման գաղափարի հիմքերը, դրա անհրաժեշտությունը, համագործակցության եզրերն ու ձևաչափը, նպատակներն ու անելիքները, ըստ որի կառույցը, հաշվի առնելով հայկական ՏՀՏ ոլորտի մարտահրավերները, միտված է լինելու դառնալ կապող հարթակ մասնավոր (այդ թվում նաև հարակից բիզնես ուղղությունների) հատվածի, կրթական ու գիտական հաստատությունների միջև՝ դրանով իսկ խթանելով ոլորտում կադրերի տեղաշարժին, որակյալ ու պահանջարկված կադրերի պատրաստման գործընթացին, նպաստելով ոլորտի հետագա զարագացմանը՝ որպես հայկական տնտեսության մեջ ռազմավարական  հիմնական ուղղություններից մեկը:

 

  • IMG_4228_329050980
  • IMG_4207_357857419
  • 20151123_121137
  • 20151123_121127
  • 20151123_121121
  • 20151123_121116
  • 20151123_121041
  • 20151123_121027
  • 20151123_120928
  • 20151123_120919
  • 20151123_120915

Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն:

Մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեց նաև ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ արդեն քննարկման փուլում գտնվող նոր տեխնոլոգիական համալսարանի ստեղծման գաղափարը, խոսվեց դրա կարևորության ու անհրաժեշտության, դրանում կադրային ապահովվածության հարցերի և այլնի մասին:

 

            Հավաքվածները հնարավորություն ունեցան ասուլիսից հետո հարցեր ուղղել կազմակերպիչներին և ստանալ անհրաժեշտ պատասխաններ:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »